Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հանդիպում, որը կարող է ոչինչ չփոխել․ ադրբեջանական զենքն ու հայկական դիվանագիտությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն:  Ազգային ժողովում այդ մասին օրերս տեղեկացրեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են  ու տարբեր ձևաչափերով: Սակայն Աղաջանյանը, ի թիվ այլ հարցերի, անդրադարձել է նաև այդքան չարչրկված Զանգեզուրի միջանցքին։

Աղաջանյանը նշել է, թե Փաշինյանի և Ալիևի միջև Զանգեզուրի միջանցքի հարց չի քննարկվել, նման հարց չի լինելու։ Աղաջանյանն ասել է, թե Հայաստանը հրաժարվում է միջանցքի հարց քննարկել, առհասարակ։

Ուշագրավ մի լուր ևս, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ընդ որում, դատելով հեռախոսազրույցների մասին Բլինքենի թվիթերյան էջում արված գրառումների ժամանակագրությունից, նախ եղել է Նիկոլ Փաշինյանի, հետո Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցը, թեև այդ հանգամանքը գուցե չունի էական նշանակություն: Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ Բլինքենի թվիթերյան գրառումները նկատելիորեն տարբեր են: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ նրա գրառման մեջ նշվում է, որ «Լավ քննարկում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ ռեգիոնում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության վերաբերյալ»:

Փաստորեն, չնայած առկա բոլոր տարածայնություններին ու խնդիրներին, Բաքուն, իբրև թե, ևս պատրաստվում է խաղաղության ու այդ ուղղությամբ ինչ ինչ ֆասադային քայլեր է անում։ Հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենի հետ հեռախոսազրույցում՝ գնահատելով հայ-ադրբեջանական գործընթացները, Ալիևը նաև հայտարարել է, թե Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը գնահատել է որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլ: Ալիևը պատմել է, որ Ադրբեջանն արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստման իր հանձնաժողովի կազմը և նման քայլ ակնկալում է Հայաստանից:

Արդյոք սա ադրբեջանական մեծ բլեֆի մի փոքրիկ մասնիկն է, թե Բաքվին խաղաղություն ևս անհրաժեշտ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում