Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էջմիածնում և Արմավիրում բացվել են երիտասարդական կենտրոններ

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:

«Երկու քաղաքներում կայացած միջոցառումներին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել երիտասարդական կենտրոնների բացման կապակցությամբ կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մինչև 2030 թ. կրթության զարգացման պետական ծրագրի առանցքում ՀՀ ողջ տարածքում կյանքի բոլոր փուլերում կրթական ծառայությունների հասանելիության ապահովումն է: Այս կենտրոնները կարևոր հարթակներ են երիտասարդների կարողությունների բացահայտման, զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման ու դրսևորման համար»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. պետական ծրագրի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում ամրագրված է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման և իրացման:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ պետությունը պատրաստակամ է աջակցելու նմանատիպ նախաձեռնություններին նաև վերապատրաստումների, ցանցային համագործակցության, միջազգային հարթակներում ներգրավման և այլ միջոցներով:

Նշվում է, որ բաց երիտասարդական կենտրոնները Էջմիածնի և Արմավիրի համայնքների պատանիների համար ծառայելու են որպես ապահով տարածք՝ նպաստելով վերջիններիս համայնքային ներգրավվածության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։ Կենտրոնները դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն կտան զարգացնելու ինտելեկտուալ հմտություններ և կարողություններ, մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համայնքների զարգացման գործում:

Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այս համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասներին և երիտասարդներին աջակցելու, որպես կրթական միջավայր հանդես գալու համար:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ընդգծել է կենտրոնների դերը՝ որպես դեռահասների և երիտասարդների՝ սեփական տարածք ունենալու կարևոր հանգամանք. «Այս կենտրոններն ապահով վայրեր են, որտեղ դեռահասները հավաքվում են, քննարկում խնդիրները, լուծումներ փնտրում, ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունենում, սովորում աշխատել թիմով, ձեռք բերում 21-րդ դարի հմտություններ և այլն»: Նա հույս է հայտնել, որ ամիսներ անց ականատեսը կլինեն, թե ինչպես են կենտրոնները ծառայում երիտասարդների կարիքներին:

«Կենտրոնները հիմնելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանները: Համայնքները կենտրոնների համար հատկացրել են համապատասխան տարածք, վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, ինչպես նաև կենտրոնների պահպանման ծախսերն ընդգրկել են համայնքների հնգամյա բյուջեի ծրագրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է հատկացված տարածքները՝ կենտրոններին տրամադրելով տարբեր տարիքի երեխաների և պատանիների համար անհրաժեշտ պիտույքներ»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հայաստանի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելիս մենք առանձնակի կարևորում ենք կրթական ոլորտը, քանի որ կարծում ենք՝ երեխաներն անգին գանձեր են, իսկ կրթությունը՝ երկրի զարգացման հիմնաքարը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս երիտասարդական կենտրոնները դեռ երկար ժամանակ կծառայեն որպես կարևոր կրթական կենտրոններ Էջմիածին և Արմավիր համայնքների երիտասարդների համար»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը՝ Րիկա Օնոդերան:

Ներկաները միջոցառման ընթացքում հնարավորություն են ունեցել շրջելու և ծանոթանալու կենտրոնների պայմաններին, որոնք ներկայացրել են շահառուները՝ դեռահասներն ու երիտասարդները:

Նշվում է, որ հաջորդ կենտրոնն առաջիկայում նախատեսվում է բացել Գավառ քաղաքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում