Samsung Electronics-ն այս շաբաթ Գերմանիայում անցկացվող ցուցահանդեսում կցուցադրի Galaxy սմարտֆոնի նոր 4G մոդելը` Galaxy S 2-ը: Samsung-ի հեռախոսների արտադրության գծով փոխտնօրեն Ջ.Կ. Շինը հայտարարել է, որ սա իրենց արտադրության մեջ նոր քայլ է, ինչպես ծառայությունների մատուցման ընդլայնման, այնպես էլ բջջային հեռախոսների տեխնիկական առաջընթացի տեսակետից:
Samsung-ին արգելվել էր Գերմանիայում վաճառքի հանել իր Galaxy Tab-երն այն բանից հետո, երբ Apple ընկերությունը հայտարարել էր, որ Samsung-ի արտադրանքը կրկնօրինակել է Apple-ի iPad-երի դիզայներական լուծումները:










































