Monday, 29 06 2026
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել

Ստեղծարար Հայաստանի մեծ մարտահրավերը

Այն, որ ռեգիոնալ իրադրությունը Հայաստանի համար բարդ է և պահանջում է չափազանց զգուշավոր և սթափ քաղաքականություն, ճշմարտություն է, որն արձանագրելու համար թերևս բացարձակապես պետք չեն հատուկ գիտելիքներ: Դրանք անհրաժեշտ են այդ բարդ իրավիճակում Հայաստանի անելիքները, կոնկրետ քայլերը, անհրաժեշտ առարկայական օրակարգերն ու գաղափարները մշակելու, առաջ քաշելու համար: Ընդ որում, խոսքն այդ դեպքում վերաբերում է թե ներքին, թե արտաքին միջավայրի համար «լիկվիդային» և առարկայական գաղափարների ու օրակարգերի առաջքաշման խնդրին, երբ դրանց շուրջ կարող է ձևավորվել աշխատանքային ուշադրություն թե հանրային և համահայկական, թե միջազգային շրջանակում: Այստեղ է ահա, որ բախվում ենք հայաստանյան հասարակական-քաղաքական գրեթե անապատին, որտեղ գաղափարների և օրակարգերի տրամաչափը չափազանց համեստ է անգամ ներքին մասշտաբով: Իսկ դրա պատճառն այն է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, և անգամ համահայկական մասշտաբում գոյություն ունեցող ինստիտուտներն ու կառույցները մեծ հաշվով ստեղծվում է անձնային հանգամանքների և գործոնների վրա և այդ ամենի վրա էլ մնում իրենց գործունեության ընթացքում, չստանալով գիտելիքահեն այնպիսի բնույթ ու մասշտաբ, որը թույլ կտա իբրև ինստիտուտ կայանալուց բացի՝ լինի հասարական կազմակերպություն, քաղաքական կուսակցություն, հիմնադրամ թե տարատեսակ այլ կառույցներ, նաև կանգնել արդիականացման կայուն ռելսերի վրա և շարժվել առաջ, արդեն յուրովի ստանձնելով հասարակական պրոցեսների լոկոմոտիվի դեր: Այդ ամենի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանի և հայության համար օրակարգային լոկոմոտիվներ կարող են դառնալ արտաքին շրջանակները, այդ թվում թշնամին, հակառակորդը՝ անգամ մեկ-երկու հայտարարությամբ ու նախադասությամբ:

Վառ օրինակը այսպես կոչված «միջանցքը», որի վերաբերյալ պարբերական հայտարարություններն անգամ բավարար են Իլհամ Ալիևի համար, որ նա թելադրի հայկական հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական «դիսկուրս»: Գիտելիքահեն, ըստ այդմ ստեղծարար աշխատանքային ռեժիմ տեղափոխվելու հրամայականը կանգնած է հայկական հասարակական-քաղաքական ինստիտուտների առաջ, որը հավաքական իմաստով Հայաստանի մարտահրավեր է, որովհետև այդ ինստիտուտները լինելով այս կամ այն անձի կամ խմբի նախաձեռնությունը, խոշոր հաշվով արժեք ստանում են իրենց հանրային և պետական նշանակությամբ: Այդ նշանակությունն է, որ բացակայում է, խնդիրը դարձնելով պետական և անգամ համահայկական, որովհետև նույնիսկ հայկական սփյուռքի ավանդական կառույցների զգալի մեծամասնությունը աշխարհի զարգացմանը զուգահեռ չի ապրել համարժեք արդիականացում, եթե անգամ որոշակի իմաստով առավել առաջ է հայաստանյան ինստիտուցիոնալ միջավայրից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում