Թուրքական Անթալիա քաղաքի մերձակայքում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում վիրավորվել է 15 մարդ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ռումբը տեղադրված է եղել ծովափին, պայթյունը շատ ուժեղ չի եղել: Դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
BBC-ն նշում է, որ նախկինում քուրդ զինյալները բազմիցս իրականացրել են նման պայթյուններ Թուրքիայի ծովափյա հանգստավայրերում:











































