Իրանի հանդիպումը պրոտոկոլային էր, հայկական կողմի համար նորություն չկար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքով՝ մեզ համար կարևոր է, որ թեհրանյան հանդիպմանը եղան տարանջատումներ․ «Իրանը լուրջ պետություն է, չի ուզում կախվածություն ունենալ Թուրքիայից կամ Ադրբեջանից: Իրանը իդենտիֆիկացնում է իր մոտեցումները․ հայկական կողմը պետք է աշխատի»: Փորձագետը անդրադարձավ ՊԲ վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, նշելով, որ Արցախում ռուս-թուրքական ռազմական ներկայություն է․ պետք է դա փոխվի․ «Եթե մենք ստիպված ՀՀ ԶՈՒ-ն հանել ենք Արցախից, չի նշանակում մեր ձեռքերը կապված են: Հայաստանը պետք է ձևավորի իր հարաբերությունները Արցախի հետ հենց ռազմական դաշտում»:












































