Իրանում համաներման են ենթարկվել 100 դատապարտյալներ, ովքեր մեղադրվել են ազգային անվտանգության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն` հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի խոսքերին, նրանցից 70-ը ազատ են արձակվել շաբաթ երեկոյան:
Համաներումն իրականացվում է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համաձայնությամբ: Այն նվիրված է Ռամադան ամսվա ավարտին:
Դեռևս պարզ չէ, թե համաներման կենթարկվեն արդյոք ԱՄՆ 2 քաղաքացիներ Շեյն Բրահունը և Ջոշուա Ֆեթթելը, ովքեր անցած շաբաթ դատապարտվել էին 8 տարվա ազատազրկման Իրանի տարածք ապօրինի ներթափանցելու և լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով:










































