Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Բըրնսի այցը ուշագրավ է համարում․ «Հնարավոր է Հայաստանին սպառնացող վտանգ կա»: Քաղաքագետը տպավորություն ունի, որ մենք վերջին քսան օրերին Արևմտյան Բեռլինի ռեժիմով ենք ապրում:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցին, քաղաքագետը նկատեց՝ այցը փոխադարձ հետախուզական էր․«Ռուսաստանը ունի բյուրավոր գործիքներ Հայաստանի վրա ազդելու․ Նարիշկինի այցը փոխադարձ հետախուզական էր»:
Հովհաննիսյանը չնայած այս դիվանագիտական ակտիվությանը, այնուամենայնիվ Հայաստանում խորքային փոփոխությունները հիմա անհնար է համարում, քանի դեռ չկան խորքային փոփոխություններ»:











































