Ռիո դե-Ժանեյրոյում տրամվայ է վթարվել, ինչի արդյունքում զոհվել է 5, վիրավորվել 30 մարդ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, անհայտ պատճառներով տրամվայը դուրս է եկել ռելսերից, որից հետո մոտ 50 մետր շարունակել է առաջ գնալ:
Ռիո դե-ժանեյրոյի տրամվայները մեծ համբավ ունեն զբոսաշրջիկների մոտ: Երբ այս քաղաքը մասնակցում էր 2016թ-ի Օլիմպիական խաղերի կազմակերպման իրավունքը ստանալու մրցույթում, քաղաքը ներկայացնող հոլովակում ցուցադրվում էր նաև այդ տրամվայը: Ռիո դե Ժանեյրոյում տրամվայ սկսել է գործել դեռ 1896թ-ից և այն ամենահինն է Լատինական Ամերիկայում:





































