Thursday, 02 07 2026
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարեցվել են։

Իսկ ինչ պատմությունների մեջ հայտնվեց դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

Վերջինիս Դատարանի նախագահ նշանակվելոց հետո ԱԱԾ-Ն մտավ Վերաքննիչ դատարան եւ առգրավեց մակագրման սարքը: Տեւական ժամանակ դատական համակարգը հայտնվեց անցանկալի կարգավիճակում եւ քաղաքական իշխանությունները աղմկահարույց գործերը մակագրեցին իրենց սիրելի դատավորներին: Վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների նկատմամբ հարուցվեցին կարգապահական վարույթներ եւ նման այլ դեպքեր:

Ավելին, հիշեցնենք, թե ինչ պատմության մեջ էր հայտնվել տարիներ առաջ դատավոր Սահակյանը Տարիներ առաջ քրեական գործերից մեկով «պրոմխ» տված դատարանի նախագահը վերադարձավ իր աթոռին: Բանն այն է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել էր հուլիսի 4-ին: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում դատավորները ցանկանում էին տեսնել հեղինակություն վայելող, բարձր վարկանիշ ունեցող և անաչառ դատավոր Մխիթար Պապոյանին, մինչդեռ դա ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէր, քանի որ համակարգում հեղինակություն վայելող դատավոր Մխիթար Պապոյանը որևէ կերպ չէր համաձայնի գործարքի գնալ Ջհանգիրյանի հետ, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չէր կայացնել:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում էին նաև դատավոր Սևակ Համբարձումյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունները, որոնք բավականին մոտ հարաբերություններ ունեն ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Ինչեւէ, արդյունքում Տիգրան Սահակյանը ընտրվեց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ստացվում է՝ ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհագիրյանը համակարգը ամրապնդել էր իրեն ենթարկվող դատավորներով, հետագայում դատական համակարգից ցանկալի արդյունք ստանալու համար:

Իսկ հիմա եւս մեկ կարեւոր ուշագրավ հանգամանքի մասին: Տիգրան Սահակյանը 2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը, սակայն աղմկալի պատմության արդյունքում նրա հետ գործարքի գնացին ու հանեցին նախագահի պաշտոնից: Այսպիսով, 2016 թվականին մամուլը ողողվեց երկու դատավորների շուրջ առաջացած սկամդալային պատմությամբ: Մասնավորապես , վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի պաշտոնն իջեցրել էին, նրան տալով սովորական դատավորի կարգավիճակ, իսկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը, ինչպես հիմա անհետացել էր : Իսկ ահա պատճառը մի քրեական գործով, ինչպես մամուլն էր գրել «պրոմըխն» էր:

Ըստ տեղեկությունների ասում են, թե ինչ-որ գործով Ս.Ուզունյանն ու Տ.Սահակյանը մի բան այն չեն արել, հենց դա էլ դարձել է ճակատագրական։ Եվ այնքան, որ Ուզունյանին կանչել ու ասել են՝ դիմումդ գրի գնա, իսկ վերջինս ընդամենը արձակուրդ գնալու դիմում է գրել ու անհետացել, իսկ Տիգրան Սահակյանին էլ համաձայնել են պահել նույն դատարանում՝ դատավորի կարգավիճակով։

Թե որ գործով և ինչ վրիպում էին թույլ տվել հայտնի չդարձավ, սակայն որոշ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձավ: Պարզվում է՝ այդ «վրիպումի» մասով արտահոսքը կազմակերպել է ու ղեկավարներին հայտնել է դատավորներից մեկը: Եվ ահա Սամվել Ուզունյանին ՀՔԾ-ն կաշառքի գործով երկու տարի է՝ փնտրում է, իսկ ահա տարիներ առաջ «պրոմխ» տված Սահակյանի համար արշալույսները խաղաղ են ու նա վերադարձել էր իր նախագահի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում