Thursday, 02 07 2026
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով

Խորքային գործընթացներ են, որտեղ Հայաստանը լուրջ նշանակություն ունի․ իշխանությունը կարող է կանգնել բարդ ընտրության առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին: Հետաքրքրական է, որ այցի մասին նախապես որևէ տեղեկություն չի տարածվել։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նարիշկինի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի այցը Հայաստան ուշագրավ է մի քանի պատճառով։ Նախ՝ Նարիշկինի այցին նախորդել էր ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուլյամ Բըրնսի այցը Հայաստան։ Իսկ դրանից ավելի վաղ էլ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր արտաքին հետախուզական մարմին ստեղծելու մասին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Հայաստանի շուրջ  շպիոնական սկանդալ է  հասունանում․ «Ես այս ամենը դիտարկում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրան կատարելիք այցի կոնտեքստում։ Սկզբում Հայաստան այցելեց Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, հետո ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրենը։ Չի բացառվում, որ խոսքը գնում է այն հետախուզական ոլորտի գործունեության հետ, որի հետ կապված  է Հայաստանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ Ռուսաստանը հետաքրքրված է Իրանի հետ ձեռք բերել բարիդրացիական հարաբերություններ, համոզել Իրանին Ուկրաիանայում պատերազմի հետ 300 ԱԹՍ ստանալ․ «Չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ներկայացնի Իրանին Հայաստանում ամերիկյան գործակալական ցանցը՝ ռեզիդենտուրան, որը հետախուզական աշխատանք է կատարում Իրանի դեմ։ Իրանն էլ  պետք է պահանջի Հայաստանից, որ այդ հետախուզաական աշխատանքի իրականացումը Հայաստանում  կասեցվի։ Հնարավոր է նաև, որ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարն այցելեց Հայաստան, որ այդ հարցը լուծի։  Չի բացառվում,որ ԱՄՆ-ն էլ իր կողմից պահանջեց, որ Ռուսաստանի Դաշնության գործակալական ցանցի գործունեությունը Հայաստանում դադարեցվի,  որը գործում է Վրաստանի դեմ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս ամենի արդյունքում ՀՀ իշխանությունները կարող են հայտնվել ծանր որոշում կայացնելու ընտրության առջև։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համարում է, որ Նարիշկինի այցի մասին նախապես չէր հայտարարվել, որովհետև այն նախապես ծրագրված չէր․ «Այցը մեծամասամբ կապված էր ԱՄՆ իր պաշտոնակցի այցի հետ։ Մեծ հավանականությամբ տեղի են ունենում  խորքային գործընթացներ, որտեղ Հայաստանը  լուրջ  նշանակություն ունի։ Չասենք՝ դերակատարություն, որովհետև Հայաստանի սուբյեկտայնությունը ցածր է։ Բայց անկախ այն հանգամանքից, որ շատ հարցերում Հայաստանն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, դրանից նրա նշանակությունը  չի նվազում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանը մատնանշեց նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան և ընդգծեց, որ այս ամենը պետք է դիտարկենք  աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների պրիզմայով․ «Հավանաբար կան խնդիրներ, որոնք ճշգրտելու անհրաժեշտություն ունեն»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում