Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարևոր է, բայց այդ հադիպումից հետո լուրջ պրոգրեսի մասին խոսելը վաղ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Վրացագետը հիշեցրեց, որ Թբիլիսյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններ տեղի էին ունեցել նաև 2021-ին, այս հանդիպումով Վրաստանը ցույց տվեց, որ շահագրգռված է խաղաղությունով․ «Վրաստանը հայ-ադրբեջանական զուգահեռ հարթակ ձևավորելու ցանկություն չունի: Ստեղծվում է դրական ֆոն հարցերը քննարկելու համար»: