Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Չլինի այնպես, որ սա լինի միայն նախկինների դատապարտում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

Պարոն Հոկտանյան, 8 նախկին պաշտոնյաներից 120 մլն դոլար արժողությամբ ապօրինի ծագում ունեցող գույք կարող է բռնագանձվել նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարծես գործնական դաշտ է տեղափոխվել: Ինչպե՞ս եք գնահատում ստեղված իրավիճակը:

Ես ուզում եմ հարցին հարցով պատասխանել. ի՞նչ է նշանակում արդեն գործնական փուլ է մտել: Այսինքն մինչև հիմա աբստրակտ կամ տեսակա՞ն փուլում էր: Կարող է սա պարադոքսալ հնչել, բայց նախ պետք է հասկանանք գործնականի և ոչ գործնականի չափանիշները: Շատ հաճախ շատ արդյունավետ, բայց լայն զանգվածներին ոչ հասանելի կանխարգելումը նույնպես արվում է, ինչը ևս կարող է գործնական փուլ նշանակել: Անձամբ ես գործնականը և ոչ գործնականն իրարից կտարբերակեի արդյունքներով: Այսինքն մինչև այդ պայքարն ինչ ունեինք և հիմա ինչպիսին է իրավիճակը: Նաև շատ կարևոր է, թե ընկալումներն ինչպես են փոխվել: Նաև ուզում եմ նշել, որ կոռուպցիայի դեմ որոշակի պայքար միշտ է մղվել: Երբեմն ոչ այն նպատակներով, որ նպատակներով պետք է լիներ: Նախկին իշխանությունների օրոք էլ որոշակի մարդկանց բտռնում էին, նույնիսկ մի քանի խոշոր ձկների բռնեցին: Ինձ համար գործնականը կլինի այն, որ լինի հստակ և անընդհատ չխաթարվող և չկանգնող միտում կոռուպցիայի նվազման: Եվ ընկալումների միջոցով կարելի է տեսնել այդ միտումը, և բացահայտումներով, որոնք արդյունք են տալիս: 2018-2019 թվականներին իսկապես այդ միտումը կար, ընկալումներից բխելով, 2020-ին որոշակին չափով կանգնեց, 2021-ի արդյունքները ի մի են բերվում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: Այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին կերևան այդ արդյունքները: Օրինակ, 2020-ին իրավիճակն ինչ-որ չափով վատթարացավ այն իմաստով, որ կոռուպցիայի ընկալման համաթվի այդ աճը կանգնեց: Եթե դրան նախորդող երկու տարիներին իսկապես կար բավականին զգալի, անգամ համաշխարհային մակարդակով ռեկորդային բարելավում, ապա 2020-ին որևէ բան չփոխվեց 2019-ի համեմատ: Սա ինչ-որ չափով մտահոգիչ է:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում:

Եթե կոնկրետ անդրադառնանք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, եկեք չշտապենք: Նախ, եկեք սպասենք, տեսնենք, թե դատարանն ինչպես է գնահատելու այդ գործերը, երկրորդ խնդիրն այն է, թե այդ բռնագանձված գույքն ինչպես է օգտագործվելու: Եվ երրորդը, որ ինձ համար ամենակարևորն է, որ դա դառնա դաս նաև ներկա պաշտոնյաների համար: Այսինքն չլինի այնպես, որ սա լինի միայն նախկինների դատապարտում: Այլև լինի շատ լուրջ կանխարգելիչ նշան ներկա իշխանությունների համար, որովհետև արդեն բավականին խոսակցություններ, մամուլի հրապարակումներ կան: Եթե մի կողմ դնենք չստուգված փաստերը, էլի բավականին լուրջ փաստեր բերվում են ներկաների մասին: Եթե դրանք հաստատվում են, սա կարող է շատ ավելի վատ բան նշանակել այն իմաստով, որ ուղղակի քաղաքական դրդապատճառներով է այս ամենը կատարվում, ոչ թե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարելու, կոռուպցիայի ցածր, կառավարելի մակարդակ ունենալու նպատակ է դրված:

Պարոն Հոկտանյան, կարծիք կա, որ որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն ավելի շատ ուղղված է նախկինների դեմ: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

Թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը նաև ժողովրդի դժգոհությունն էր կոռուպցիայի շատ բարձր մակարդակից: Նաև գաղտնիք չէ, որ ընկալումը բնակչության կողմից այնպիսին էր, որ շատ կոռումպացված համակարգ ունեինք մինչև 2018 թվականը: Դա էլ հենց եղավ խթանիչ ուժերից մեկը, որ հեղափոխությունը եղավ: Որպեսզի մենք դա իսկապես կարողանանք կոչել հեղափոխություն, մենք պետք է տեսնենք, որ իրավիճակը իսկապես կտրուկ բարելավվել է: Եթե դա չի բարելավում, եթե մենք չենք տեսնում այդպիսի երևույթներ ներկաների կողմից, նշանակում է՝ այս ամենը լուրջ է: Եթե ոչ, սա ուղղակի կարող է դիտվել որպես քաղաքական հաշվեհարդար և ունենալ շատ ծանր հետևանքներ: Որովհետև, ի վերջո, խնդիրն այն է, որ եթե ամեն հաջորդ իշխանություն իր բացերը չի տեսնում և միայն նախկիններինն է տեսնում, ապա լինելու է շատ արատավոր այս շղթան, որ ամեն հաջորդ իշխանություն կսկսի այդ նույն գործողությունները կատարել և իրականում իրավիճակի ոչ մի բարելավում չի լինի: Եթե այդպես լինի, որի հավանականությունը, դժբախտաբար, բավականին մեծ է, դա կնշանակի, որ չի հաղթահարվել մի շատ արատավոր ու վտանգավոր երևույթ, երբ մարդիկ ձգտում իշխանության պաշտոններ ունենալու և հաստանալու համար: Սա մեր հասարակությունում շատ տարածված երևույթ է: Այսինքն՝ ոչ թե դու ուզում ես գալ իշխանության, որ երկիրն ավելի լավ վիճակի բերես, ծառայես ժողովրդին, այլ գալիս ես հարստանալու: Բնականաբար, ես ալտրուիզմ չեմ քարոզում, որ մարդիկ անմնացորդ նվիրված աշխատեն, վիճակը լավացնեն, իսկ իրենք աղքատ վիճակում մնան: Իհարկե, ոչ, բայց դրա համար ամբողջ աշխարհում հատնի մի լուծում կա՝ բարձր աշխատավարձներ, որը նրանց հետ կպահի կոռուպցիայից: Բայց հնարավոր է՝ նրանք ստանալով բարձր աշխատավարձներ շարունակեն կոռուպցիան, որովհետև ակնհայտ չէ, որ բարձր աշխատավարձը միանգամից նրանց մոտ կոռուպցիայով զբաղվելու ցանկությունը կվերացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում