Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հայաստանի եռակողմ նախաձեռնությունն ու «երրորդ ճանապարհը»

Հունաստանում Հայաստանի դեսպանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտնել է, որ Երևանը մտադիր է 2023 թվականին դիվանագիտական գրասենյակ հիմնել Կիպրոսում: Նկատվում է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը փորձում է որոշակի աշխուժություն հաղորդել դեռևս 2019 թվականի մարտից իր նախաձեռնած եռակողմ ձևաչափին՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Ինչպես կընթանար այդ ձևաչափը դեռևս այն ժամանակ, եթե աշխարհը և մասնավորապես Հայաստանը չբախվեին 2020 թվականի գլոբալ կոլապսին, որն իր ծանր հետևանքները թողեց նաև մեծ քաղաքականության վրա, ինչը հատկապես ծանր եղավ Հայաստանի համար: Ներկայումս իհարկե շատ կարևոր է, թե ինչպես է ընթանալու գործընթացը ներկայիս իրավիճակում, որն իհարկե էապես տարբեր է 2020-ից, միաժամանակ սակայն թերևս ոչ պակաս ծանր:

Հայաստան-Հունաստան-Կիպրոս  եռակողմ ձևաչափը նոր աշխարհակարգի, ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական մեծ վերադասավորումների, վերաբաժանումների աշխարհում է և ըստ այդմ ունի թերևս դրան համարժեք վերաիմաստավորման անհրաժեշտություն: Բանն այն է, որ այդ աշխարհում առկա է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթաց, որ կարծես թե շարժվում է որոշակի կառուցողական դինամիկայով, առկա են պայմանավորվածություններ, անգամ բարձր մակարդակի շփումներ, և կա այդ առնչությամբ նաև միջազգային խաղացողների որոշակի շահագրգռություն: Մինչդեռ, հայտնի է, թե ինչպիսին է ներկայումս հարաբերությունը Հունաստանի և Թուրքիայի միջև: Ամենևին անամպ չէ նաև Կիպրոս-Թուրքիա հարաբերությունը, ոչ միայն Հյուսիսային Կիպրոսի «ավանդական» խնդրի բերումով, այլ նաև նոր համաշխարհային իրողությունների և էրդողանյան Թուրքիայի հավակնությունների: Այդ պարագայում ստացվում է, որ Հայաստանը մի կողմից ձևաչափ է աշխուժացնում Հունաստանի և Կիպրոսի հետ, մյուս կողմից փորձում կարգավորում կառուցել Թուրքիայի հետ: Առերևույթ, դրանք իրար հակադիր, իրարամերժ գործընթացներ են: Սակայն, այստեղ թերևս շատ կարևոր է արձանագրել, որ Երևանի համար Հունաստանի և Կիպրոսի հետ աշխատանքային, գործընկերային ձևաչափը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, այլ ուղղված է «երրորդ հնարավորության»: Իհարկե, պայմանական իմաստով «երրորդ»:

Պարզապես, ներկայիս փոփոխական և անկանխատեսելի աշխարհում Հայաստանի համար կարևոր է բազմավեկտոր դինամիկ քաղաքականությունը: Հատկապես, որ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքը ապահովագրված չէ որևէ երաշխիքով, որ չի կարող միջազգային իրադրության բերումով ունենալ 180 աստիճանի շրջադարձ: Բայց, նույնիսկ այդ պարագայում Հունաստանն ու Կիպրոսն իհարկե Հայաստանի «հակաթուրքական դաշնակիցներ» չեն, ու Երևանը դրանք չի դիտարկում այդ տրամաբանության մեջ: Առավել ևս, որ դա Երևանի դիտարկումից էլ կախված չէ և հազիվ թե Հունաստանն ու Կիպրոսը, ինչպես որևէ երկիր, ստանձնի Թուրքիայի դեմ Հայաստանի դաշնակից լինելու հանձնառություն: Երևանի համար Աթենքն ու Նիկոսիան նոր աշխարհում նախ քաղաքակրթական գործընկեր են, և բացի այդ գործընկեր են այն ռազմավարական վերանայումների համատեքստում, որ աշխարհն այսօր ապրում է ոչ միայն ուժերի բալանսի, այլ նաև համաշխարհային տնտեսա-քաղաքական ռեսուրսների վերադասավորման տրամաբանությամբ: Եռակողմ ձևաչափն այդ առումով Հայաստանի «սստեղծագործական ներուժի»  իրացման հարթակ է, որով նաև Հայաստանը կարող է օգտակար ու հետաքրքիր լինել Հունաստանի և Կիպրոսի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում