Sunday, 07 06 2026
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Empyray-ը պատրաստվում է երրորդ ձայնասկավառակի շնորհանդես-մենահամերգին

Խումբը ներկայում զբաղված է երրորդ ձայնասկավառակի վերջին երկու երգերի ձայնագրման աշխատանքներով: Հետո կմնա տեխնիկական խնդիրների կարգավորումը՝ ձայնասկավառակի արտադրության պատրաստումը: Այս մասին այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց Empyray խմբի հիմնադիր անդամ, երգիչ Սարգիս Մանուկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ խմբում կա փոփոխություն՝ Լևոն Ավետիսյանն այսուհետ նվագելու է հարվածային գործիքների վրա:

Նրա խոսքով՝ այս ամսվա վերջին կնշակակվի խմբի մենահամերգի օրը, որը կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: «Այդ օրը կնշվի նաև ձայնասկավառակի շնորհանդեսը, քանի որ մենք միշտ փորձել ենք համատեղել դրանք: Առանձին միջոցառում անելը մեզ համար հեշտ չէ»,- իր խոսքում նշեց երգիչը՝ ավելացնելով, որ կա համերգային դահլիճի խնդիր, բայց ամենայն հավանականությամբ այն կկայանա Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի դահլիճի ակուստիկան լավն է:

«Հաճելի կլիներ համերգն անցկացնել Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, սակայն խոսքը մեծ ֆինանսների մասին է, իսկ քանի որ մեր խմբի համերգը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, մեզ համար դժվար է պոտենցիալ հովանավորների մեջ մի այնպիսի մարդու գտնել, որը փող կտա ռոք խմբին, որովհետև նրանք ուրիշ բան են սիրում կամ ուրիշ բանի համար են փող տալիս»,- նշեց Ս. Մանուկյանը՝ հավելելով, թե փորձեր, այնուամենայնիվ, կլինեն:

Նա տեղեկացրեց, որ մինչ մենահամերգը կաշխատեն նոր ձայնասկավառակից նկարահանել մեկ, գուցե նաև երկու տեսահոլովակ: «Առաջին տեսահոլովակը կնկարահանվի «Օրորոցային» ակուստիկ բալլադի հիման վրա, երկրորդը՝ «Մեկընդմիշտ» երգի հիման վրա: «Օրորոցային»-ը արդեն կարելի է լսել ռադիոյով: Աշխատում ենք, որ նոր երգեր չհայտնվեն եթերում, որպեսզի ձայնասկավառակը սպասված լինի»,- հայտնեց Ս. Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ նոր ձայնասկավառակում որոշ փոփոխություններ արվել են, սակայն դրանք ինքնանպատակ չեն երաժշտական նյութի, կատարողականի ու հնչողության առումով:

Հարցին՝ ինչպե՞ս է կոչվելու ձայնասկավառակը, երգիչն ասաց, թե առայժմ պարզ չէ, քանի որ ձայնասկավառակի անվանումը որոշվում է միայն վերջին պահին:

«Նոր ձայնասկավառակում մենք մեզ չենք դավաճանել: Այն, ինչ բնականի մեջ է, փորձել ենք անել»,- հայտնեց երաժիշտը՝ ուրախությամբ նշելով, որ սեպտեմբերի սկզբից կգործեն նաև խմբի արդեն նորացված կայքերը՝ Empyray.am-ն ու Empyray.com-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում