Saturday, 20 06 2026
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը

Հայաստանը չկարողացավ հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը մշակութայինից բարձրացնել դեպի ռեալ պոլիտիկի

Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, վերականգնմանն ու արժևորման համար Ֆրանսիայի կառավարությունը 600 հազար եվրո արժողությամբ նախագիծ է նախատեսում է իրականացնել 2022 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, այս ոլորտի մասնագետների ներուժի զարգացմանը, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանն ու զարգացմանը։

Ծրագիրն ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ոլորտներ և հիմնվում է ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների և լավագույն փորձի վրա: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը։ Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել հուշարձանի պատմաճարտարապետական ​​ուսումնասիրություն։

Ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, կարևորելով Ֆրանսիայի ներդրումը պատմամշակութային ոլորտում,  առանձնացրեց երկու հանգամանք․ առաջին՝ ընդհանրապես մշակութային ժառանգության պահպանման ոլորտը Ֆրանսիայի համար ընթացիկ երևույթ է, սա նշանակում է, որ գոյություն ունեն ռազմավարական նպատակներ․

«Ընդհանրապես երբ հույժ կարևոր ոլորտների մեջ համագործակցությունը շատ արագ չի լինում, Ֆրանսիան այս բնագառի մեջ է համագործակցություն ստեղծում երկիրների հետ։ Այս ոլորտումը Հայաստանի համար այսօր ռազմավարական իմաստ ունի, քանի որ Արցախի հուշարձանների խնդիր կա և Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիր կա, և ամեն բան կախված է նրանից, թե այս համագործակցությունը ինչ ոլորտներ կներառի, արդյոք Արցախի պատամշակութային ժառանգությունը ներառվա՞ծ է, և ինչ է անում Ֆրանսիան, որպեսզի միջազգային հարթակում Հայաստանին որոշ չափով աջակցություն ցուցաբերեն»,-ասաց Չոբոյանը։

Նա հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայում ուսումնական օրեր էին կազմակերպվել Ֆրանսիայի ժառանգության պաշտպանության ինստիտուտի կողմից, որը պետք է շոշափեր ընդհանրապես Հայաստանի և Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, սակայն մի քանի շաբաթների ընթացքում  խորագիրը փոխվեց և Հարավային Կովկասի ժառանգության պահպանման վերածվեց, և որի մեջ մեծ թվով ադրբեջանցի մասնագետներ ներառվեցին, որոնք էլ ուղղակիորեն թիրախավորեցին հայկական մշակութային կոթողների՝ հայկական լինելու հանգամանքը։

«Եվ սա ցույց տվեց, որ Ֆրանսիայի մոտեցումը այս խնդրին շատ զգուշավոր է, որ Ադրբեջանի իշխանությունները չնեղանան, եթե Ֆրանսիան հայկական ժառանգության խնդիրներով զբաղվի։ Այս խնդիրների մեջ մանրամասն պետք է տեսնել, թե ինչ է կատարվում, որպեսզի հասկանալ, որ Ֆրանսիան երկկողմանի զգուշավոր հարաբերությունների մեջ է մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի հետ, և մեծ փորձեր է անում, որ Ադրբեջանի իշխանությունները չնեղանան և չբողոքեն»,-ասաց նա։

Երկրորդ խնդիրը՝ պետք է հասկանալ՝ Հայաստանի համար ինչ կարևորություն է ներկայացնում այս համագործակցությունը։ Ըստ Չոբոյանի՝ Հայաստանը չկարողացավ և դեռ չի կարողանում հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը մշակութայինից բարձրացնել դեպի ռեալ պոլիտիկի վրա ազդեցություն գործող ազդակների և բնագավառների միջև համագործակցության։ Սա ցավալի երևույթ է, քանի որ, նրա խոսքով, կան շատ հնարավորություններ։

«Ֆրասիահայությունը մի քանի տարի առաջ զայրացած էր Ֆրանսիայի և ադրբեջանական «Ազերկոսմոս» կազմակերպության համագործակցությունից, ինչի արդյունքում կարևոր արբանյակ ֆրանսիական կողմը տրամադրեց Ադրբեջանին և որևէ նախաձեռնություն հայկական կողմից չեղավ սրա դիմաց։

«Այդ մակարդակի համագործակցություն կարող է լինել Հայաստանի և Ֆրանսիայի միջև, Ֆրանսիայի մեջ այդ համագործակցության համար մի քիչ քաղաքական կամք է պետք, որն այսօր չկա»,-ասաց նա։ Չոբոյանի դիտարկմամբ՝ քաղաքական միտք, քաղաքական կամք և աշխատանքային ծրագիր է հարկավոր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, քանի որ այս կամ այն նախարարի  հետ հանդիպումները համակարգային բնույթ չունեն․ «Այսօր շատ այցելություններ կան ՀՀ իշխանությունների կողմից, բայց հետամուտ եղող համակարգ գոյություն չունի, և, անշուշտ, Ֆրանսիայի կողմից մշակութային ժառանգության համար տրամադրվող գումարը կարևոր է, սակայն շատ ավելին կարելի է հուսալ հայ-ֆրանսիական հարաբերություններից։ Այս գումարի տրամադրումը միշտ դրական է, բայց ոչ բավարար»,-հավելեց Չոբոյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում