Աստանայում նորածին մանչուկի անունը կնքել են` ի պատիվ այդ քաղաքում դեկտեմբերի 1-2-ը անցկացվելիք ԵԱՀԿ գագաթնաժողովի, հայտնում է РИА Новости-ն վկայակոչելով տեղական 7 канал-ը:
Ըստ հաղորդվող տվյալների` փոքրիկ Սամիթիկի անվան հետ կապված որոշումը կայացրել են Մոլդաբեկովների ընտանիքի տարեց ներկայացուցիչները` երեխայի տատն ու պապը:
Հիշեցնենք, որ սա ամենևին էլ ամենացնցող անվանակոչության դեպքը չէ: Երկու տարի առաջ բոլորին զարմացրել էր նորածին օս մանուկի հայրը, ով իր երեխայի անունը ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո դրել էր «Գենոցիդ»: