Wednesday, 01 05 2024
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Սպասվում են տեղումներ
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»

ԵՄ-Բաքու-Մոսկվա՝ երրորդն ավելորդ է. Հայաստանը պետք է լինի զգոն

Արևմտյան մամուլը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ կնքել գազային համաձայնագիր, որի նպատակը հարավային գազային ուղղությամբ ԵՄ գազամատակարարման ծավալն ավելացնելն է: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, համաձայնագրով նախատեսվում է Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումը տարեկան հասցնել 20 միլիարդ խորանարդ մետրի: Հասկանալի է, որ Եվրամիությունն այդ կերպ փնտրում է այլընտրանք ռուսական գազին՝ Մոսկվայից կախվածությունը նվազեցնելու համար: Այդպես, ավելանում է կախվածությունը այլընտրանքային աղբյուրներից, մասնավորապես այս պարագայում՝ նաև Ադրբեջանից:

Գազային համաձայնագիրը, ըստ տեղեկությունների, կկնքվի առաջիկա օրերին՝ Եվրամիության էներգետիկ հարցերի հանձնակատար Կադրի Սիմսոնի Բաքու կատարելիք այցի ընթացքում: Այս տեղեկությունների ֆոնին հատկանշական է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան կատարած այցը, որը սկսել է նախօրեին: Դրա ընթացքում Կլաարը քննարկել է ռեգիոնալ իրավիճակը, բրյուսելյան գործընթացի թեմատիկան, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին առնչվող հարցեր: Կլաարին ընդունել է վարչապետ Փաշինյանը, նա հանդիպել է Հայաստանի այլ պաշտոնյաների, մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Գրիգորյանն օրերս տեղեկացրել էր, որ նախապատրաաստվում է իր և Ալիևի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հաջիևի հանդիպումը: Գրիգորյան-Հաջիև հանդիպումների ձևաչափը կազմավորվել է բրյուսելյան գործընթացում: Ինչ որ իմաստով այն հնարավոր է համարել ռուսական հայտնի փոխվարչապետերի աշխատանքային խմբի «հակակշիռ», կամ դրան հասնելու փորձ: Այստեղ սակայն էական է դառնում այն, թե Ադրբեջանից Եվրամիության գազային ակնկալիքները ինչ ազդեցություն են ունենալու հայ-ադրբեջանական գործընթացում Եվրամիության դիրքորոշումների վրա: Սրան զուգահեռ, հայտնի է նաև, որ փետրվարի 22-ին Ռուսաստանում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրի 40 կետանոց փաստաթղթում խոսվում է նաև այն մասին, որ կողմերը պետք է համադրեն էներգետիկ քաղաքականությունը, այդ թվում էներգակիրների արտահանման հարցում: Ռուսաստանն իհարկե այդ դրույթին հասել է հաշվարկով, որ դրա ստորագրումից երկու օր անց մեկնարկելիք ուկրաինական պատերազմի հետևանքով առաջանալու է Արևմուտքի, այդ թվում Եվրամիության հետ բախումն ու գազը հայտնվելու է պատժամիջոցների թիրախում՝ վաղ, թե ուշ, եթե իհարկե ԵՄ-ն կարողանա ազատվել ռուսական գազից կախվածությունից: Իսկ դա բարդ խնդիր է, հատկապես, երբ կա այդ ռուս-ադրբեջանական համաձայնագիրը: Մոսկվան կփորձի օգտագործել դա, որպեսզի զսպի Ադրբեջանի հետ Եվրամիության էներգետիկ գործարքի տեմպը: Սա նշանակում է, որ Բաքուն կարող է ստանալ թե ԵՄ, թե Ռուսաստանի հետ առևտրի ավելի մեծ դաշտ: Իսկ դա իսկապես վտանգավոր է և պահանջում է Հայաստանից մեծ ուշադրություն, այդ առևտրի հարցում որևէ «նժար» չծանրացնելու համար: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ կա ոչ միայն Բաքվի առևտրի ռիսկը, այլ այն, որ թե Ռուսաստանը, թե Եվրամիությունը ձգտելով լինել գլխավոր «լոտի» տերը, կփորձեն նաև ապահովել իրենց «ալիբին» Հայաստանի հանդեպ: Իսկ դա կարող է տեղի ունենալ Հայաստանին այս կամ այն կերպ որևէ քայլի մղելու, որևէ իրավիճակ ստեղծելու միջոցով, ինչը հետո կարող է դառնալ առիթ «ալիբիի» համար: Սա պահանջում է բավականին մեծ զգոնություն թե քաղաքական իշխանությունից, թե Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ իրապես մտահոգ որևէ այլ շրջանակից կամ խմբից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում