Saturday, 27 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը

Անշարժ գույքի գները կայուն կմնա նաև ձմռանը, բարձրացում գուցե շատ չնկատվի

Վերջին շրջանում Երևան տեղափոխված ռուսների պատճառով անշարժ գույքի գները բարձրացել են մոտ 4 անգամ, բնակարանների գները ռեկորդային բարձր են։ Նշենք, որ Հայաստանում երբեք չի եղել վարձակալության և բնակարանների գնման նման ռեկորդային պահանջարկ։ Պայմանական երկու սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում այժմ կարելի է վարձակալել ամսական 80000 ռուբլով (մոտ 480 հազար դրամ), ծայրամասում՝ ամսական 40000 (240 հազ. դրամ) ռուբլով։

Հավելենք, որ անշարժ գույքի գներն աճել են ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում։ 2021 թվականի մայիսի համեմատ, մայրաքաղաքում բնակարանները թանկացել են 10 տոկոսով։ Ինչպես տեսնում ենք Երևանում անշարժ գույքի վարձակալության արժեքը գրեթե հավասար է Մոսկվայի գներին։ Փորձագետների դիտարկմամբ՝ բնակարանների շուկայում նման իրավիճակը Հայաստանի տնտեսությանը տարեկան կբերի հարյուրավոր միլիոն դոլարներ, ինչը կաջակցի երկրին ֆինանսական ճգնաժամի ժամանակ։

Նշենք նաև, որ հուլիսի 1-ից կանխիկի սահմանափակման մասին օրենքն սկսել է գործել, համաձայն որի՝ անշարժ գույքի առք ու վաճառքը միայն անկանխիկ է իրականացվում։ Մարդիկ չեն կարող այլ տարադրամով գործարք անել, իսկ նախկինում կարող էին գործարքի դիմաց միմյանց նաև դոլար փոխանցել։ Դրա հետ կապված վաճառքի գները մի փոքր էլ բարձրացան, որպեսզի որքան էլ դոլարի կուրսը տատանվի, վաճառողները չտուժեն։ Սա ազդել է շուկայի վրա, օրինակ՝ եթե մարդը նախատեսել էր հուլիս ամսին 120 հազար դոլարի սահմաններում բնակարան գնել և ուներ մի քանի նախընտրած տարբերակներ, հիմա իրենց նախատեսած գումարից արժեքը մոտ 5 մլն դրամով ավելանում է։

Այս ամենի շուրջ «Առաջին լրատվական»-ը խոսել է «Կալիբրի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանի հետ, որի նշմամբ՝ թվերն ուռճացված են, այո՛, կա թանկացում, սակայն հստակ թիվ նշելը դժվար է, քանի որ լինում են դեպքեր, երբ նոտարական գրանցումներ էլ չեն արվում։ Մոտավոր թվերով՝ գները երեսունից- քառասուն տոկոսով բարձրացել են, սակայն արդեն կայունացել են ու գները բոլորին որոշակիորեն պարզ են դարձել, այսինքն՝ կանխատեսելի են։

Գնային աճն ու նվազումը հիմնականում կախված են աշխարհաքաղական իրավիճակից, պատերազմից, նաև նրանից, թե ռուսները որքան ժամանակ կմնան Հայաստանում։ Տնօրենը նշում է, որ միտում կա ռուսների նորից գալու և արդեն կրկին մեծ խմբաքանակով։ Գները հավանաբար կայուն կմնան, նույն վիճակը կլինի նաև ձմռանը, բարձրացում գուցե շատ չնկատվի։ Շուկան ակտիվ է, մարդիկ էլ դրան ակտիվորեն մասնակցում են։

«Անշարժ գույքի ոլորտի ակտիվությունը, բնականաբար, նպաստում է տնտեսության զարգացմանը, քանի որ այդ մարդիկ սպառողն են ոչ միայն անշարժ գույքի, այլև այլ ոլորտների՝ ռեստորանններ, զվարճանքի վայրեր, տուրիստական ծառայություններ, իսկ դա դրական է ազդում տնտեսության վրա, որովհետև բարձրանում է տնտեսվարողների եկամուտները։ Ոլորտի վիճակը «կայուն դրական» է, դեպի վատի միտում չունենք, պարզապես կախվածություն ունենք արտաքին գործոնների հետ։ Վաճառքի գները ևս այսպիսին են, քանի որ փոխկապակցված են։ Այստեղ պարզապես գործում է մեկ հոգեբանական ֆակտոր՝ սեփական տուն ունենալու ֆակտորը, որն էլ գրավչության տեսակետից բարձր դիրքերում է»,- եզրափակում է իր խոսքը Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում