Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ողջունում եմ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու խնդրով ՍԴ չդիմելու վերաբերյալ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կայացրած որոշումը։ Մեր պետության առաջ ծառացած հիմնահարցերը հնարավոր է հաղթահարել պետական հասուն մտածողության այսպիսի օրինակներով։ Մանր ներքաղաքական հարցերը, անձնական քենը, վրեժխնդրությունը չպետք է տեղ ունենան մեր քաղաքական կյանքում՝ հատկապես այնպիսի հարցերում, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությանը, հայրենի պետականության հարատևությանը։
Նվազ, բայց միևնույն է հույսս չեմ կորցնում, որ իշխանության կայացրած այս որոշումը նույնքան պատասխանատու և հասուն վերաբերմունքի կարժանանա խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների կողմից։
Որպես արտախորհրդարանական ուժ այդպիսի համազգային համերաշխության համար պատրաստ ենք անել ամեն ինչ, ընդհուպ հոժարաբար ենք խոնարհել մեր կուսակցական դրոշները, որպեսզի ներդաշնակության և ներհասարակական խաղաղ մթնոլորտում միասնաբար կարողանանք լուծումներ գտնել տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։