Իշխանությունն այս պահին չի սկսում մանդատազրկման գործընթաց: Ընդդիմությանը հնարավորություն է տրված խուսափել վերջնական խայտառակվելուց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը մաշեցնում է ոչ միայն մանդատը, այլ նաև իրենք իրենց․ «Եթե ընդդիմությունը քաղաքական հեռատեսություն դրսևորի, կվերադառնա ԱԺ: Ընդդիմության քաղաքական օրակարգը սահմանափակվում է իշխանազավթմամբ․ ԱԺ չեն վերադառնա»:












































