Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Այս «օրակարգը» մահացու է, պետք է կանգնեցնել

Արգելվել է Հայաստան Մուրադ Փափազյանի մուտքը, որը ՀՅԴ-ական է, Եվրոպայում դաշնակցության ղեկավար դերակատրներից, նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: Գոնե առայժմ չկա պաշտոնական բացատրություն, թե ինչու՞ է արգելվել նրա մուտքը Հայաստան: ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ-ն դատապարտել է Փափազյանի մուտքի արգելքը, ասելով, որ դա չի մնա անհետևանք: Առաջիկայում թերևս կլինի պաշտոնական պարզաբանում կամ բացատրություն, թե ինչո՞ւ է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան: Առայժմ՝ պաշտոնական բացատրությունների բացակայության պայմաններում, ինչպես միշտ «ծաղկում» են ոչ պաշտոնական վարկածներն առ այն, որ Փափազյանի մուտքն արգելվել է Եվրոպայում Նիկոլ Փաշինյանի այցերի ընթացքում նրա դեմ ակցիաներ կազմակերպելու համար: Որքանով են հիմնավոր այդ վարկածները, պարզ չէ:

Կասկածից վեր է, որ՝ ինչպես խստիվ անթույլատրելի է մուտքի այդօրինակ արգելքների հանգամանքը, նույնպես և խստիվ անթույլատրելի են այն ակցիաները, որ ՀՅԴ արտերկրի կառույցները կազմակերպում են Հայաստանի վարչապետի և դեսպանների, այլ պաշտոնյաների դեմ, և որոնք պարզապես անցնում են քաղաքական ողջախոհության և մարդկային էթիկայի սահմանները: Միևնույն ժամանակ, այդ անթույլատրելի իրողության պատասխանը ամենևին չպետք է լինի մուտքի արգելքի սահմանումը, իսկ եթե կան այդ առնչությամբ այլ իրապես հիմնավոր հիմքեր, ապա միևնույն է, մուտքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունները պետք է ունակ լինեն գիտակցել հարցերի և քաղաքական պահի լրջությունն ու կարողանան մծշակել եղած խնդիրներին արձագանքի այնպիսի մեխանիզմներ, մոդելներ, որոնք չդառնան հանրային աղմուկի և քաղաքական թոհուբոհի նոր առարկա: Առավել ևս, որ խոսքը վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերությանը, որը պետք է պարզապես մի քանի աաստիճան բարձր լինի Հայաստանի ներքաղաքական կոնյուկտուրայից: Իհարկե անկասկած է, որ այդ հարցում Սփյուռքը ներքաղաքական խաղերի մեջ ներքաշելու աշխույժ գործունեություն ծավալել ու ծավալում է խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում ՀՅԴ-ն, ինչն էլ բերում է քաղաքական իշխանության պատասխան արձագանքների:

Միևնույն ժամանակ սակայն, իշխանությունն այդուհանդերձ իր՝ թե հանրային վստահության ավելի բարձր դիրքից, թե առավել բարձր կարգավիճակից ելնելով պետք է կարողանա մշակել այդ «մարտահրավերների» պատասխան քայլերի և վարքագծի այնպիսի համակարգ, որ պատասխաններն էլ իրեն հերթին չդառնան մարտահրավեր պետականությանը, կամ խորացնեն եղածը: Իսկ Հայաստանի ներքաղաքական հարաբերությունները որևէ տրամաբանությամբ Սփյուռք «արտահանելը» մարտահրավեր է Հայաստանի համար: Եվ դա այն պարագայում, երբ ներկայումս կա մեր պետության համար, ինչպես նաև հայության համար մի նոր մարտահրավեր՝ այսպես կոչված ադրբեջանական Սփյուռքի ձևավորում, ինչով հետևողականորեն զբաղվում է Ալիևը: Այդ պայմաններում, Հայաստանի պետական հրամայականը Սփյուռքի հետ հարաբերության վերքաղաքական արդիականացման մեխանիզմների շուրջ առավելագույնս լայն կոնսենսուսի հասնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում