Monday, 22 06 2026
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը

Դեղին քա՞րտ Իրանին. Վաշինգտոնի հայտարարությունը Բայդենի այցից առաջ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Սպիտակ տունը կարծում է, թե Ռուսաստանն Իրանից խնդրել է մոտ հարյոուր անօդաչու, այդ թվում հարվածային: Ըստ Սալիվանի, իրենք կարծում են, որ Իրանն արդեն հուլիսին կսկսի ռուս մասնագետների ուսուցանումը՝ անօդաչուների կառավարման համար: ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունը նախորդում է նախագահ Բայդենի մերձավորարևելյան այցին, որի ընթացքում Բայդենը նախատեսում է լինել Իսրայելում, Պաղեստինում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում: ԱՄՆ նախագահն ունի մի քանի նպատակ, որոնց թվում առանցքային են դիտվում արաբ-իսրայելական հարաբերության կայունության և կարգավորման հարցերը, նավթի համաշխարհային գների կառավարումը և գնաճի զսպումը, ինչպես նաև Ռուսաստանի հանդեպ Սաուդյան Արաբիայի ու ընդհանրապես արաբական երկրների վերաբերմունքի փոփոխությունը:

Անկասկած է, որ այցի օրակարգում հիմնարար է լինելու նաև Իրանի հարցը, միջուկային ծրագրի հեռանկարի համատեքստում: ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան այցի օրակարգը անշուշտ կլինի շատ ավելի ընդգրկուն, քանի որ հարցերը իրապես շատ-շատ են: Մի բան թերևս աներկբա է, որ այդ այցը մեծ նշանակություն կունենա ոչ միայն այդ ռեգիոնում իրավիճակի հետագա զարգացման համար, այդ թվում ի դեպ նաև Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական հնարավոր գործողությունների, այլ նաև իր ազդեցությունը կունենա կովկասյան իրողությունների տրամաբանության վրա, թեկուզ օրինակ նույն Իրանի հարցի համատեքստում: Այդ առումով բոլորովին պատահական չէ, որ Բայդենի ռեգիոնալ այցից առաջ Սպիտակ տունը փաստացի մեղադրանք է հնչեցնում Իրանի ուղղությամբ, որ Թեհրանը «սնուցում» է Ուկրաինայի դեմ ՌԴ ռազմական հատուկ գործողությունը, դե ֆակտո՝ պատերազմը: Ի՞նչ է այդ հայտարարությունը, դեղին քա՞րտ Իրանին: Ընդ որում, այստեղ թերևս ուշադրության է արժանի և այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի իրանյան այցին ընդառաջ, որ տեղի ունեցավ հուլիսի 22-ին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդը Երևանում հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատել ՌԴ հետ՝ չնայած  Ուկրաինայում պատերազմին: Այդ հայտարարության տողատակում անկասկած կար նաև «Իրանի ականջի» հաշվարկը, ինչը թերևս պետք է առաջացներ որոշակի անվստահություն Թեհրանի մոտ՝ ԱՄՆ հետ հարաբերության առումով Մոսկվայի հնարավոր ստվերային մտադրությունների մասին, այդ կերպ թերևս ազդելով Լավրովի իրանյան բանակցային արդյունավետության հնարավորության վրա:

Ներկայումս Վաշինգտոնը ավելի կոշտացնում է հաղորդագրությունը և փաստացի զգուշացնում Իրանին, որ ՌԴ հետ ավելի սերտ աշխատանքը կարող է բերել խնդիրների: Իսկ խնդիրներ կարող է առաջացնել Իսրայելը, որը լինելու է Բայդենի առաջին կանգառը և որը շատ վաղուց է հիբրիդային հարվածներ հասցնում Իրանին և խոսում անգամ առավել բաց գործողությունների պատրաստակամության մասին, եթե Թեհրանը չգնա միջուկային համաձայնության վերականգնման և անցնի միջուկային սպառազինություն ունենալու այսպես ասած «անշրջելիության կետը»: Ինչ կարձագանքի Թեհրանը Բայդենի ռեգիոնալ այցից առաջ իր հասցեին արված ակնարկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում