Tuesday, 23 06 2026
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Մեզ անհրաժեշտ է ազգային գաղափար․ իշխանությունը պետք է անհապաղ որոշ քայլեր ձեռնարկի

«Առաջին լրատվական»-ի հարցերն պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)

 Պարոն Առաքելյան, Նուբար Աֆեյանը, խոսելով Սփյուռքից, նշել է, որ սփյուռքահայությունը կարող է ապագայի վրա աշխատել, քանի որ ներկայի վրա այդքան ազդեցություն չի կարող ունենալ․«Կարող է փողով, ներդրումներով օգնել, բայց պետք է այստեղ լինես, որ ներկայի վրա աշխատես, բայց ապագայի վրա աշխատելու համար կարող ես լինել Լոս Անջելեսում կամ ուր ուզես, և կարող ես երազներդ արտահայտել և իրականություն դարձնել որոշ տարիների ընթացքում»։ Արդյոք համամի՞տ եք։

Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ հայ ազգի բաժանումը Սփյուռքի և հայաստանցիների, այնքան էլ լավ գաղափար չէ: Համոզված եմ, որ հայ ազգը պետք է դիտարկվի և Սփյուռքի ներկայացուցիչների, և հայաստանցիների կողմից իբրև մեկ ամբողջություն: Այդ գաղափարի զարգացման համար անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի համախմբեն Սփյուռքն ու հայաստանցիներին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, որի անունն է Հայաստանի ապագա: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է լայն հնարավորություններ ստանան Հայաստանի տնտեսական, քաղաքական մշակութային կյանքի մեջ ինտեգրվելու համար: Այսօր Հայաստանը հսկայական կարիք ունի այն պատրաստված կադրերի, որոնք գտնվում են Սփյուռքում, որոնք Արևմուտքում ստացել են փայլուն կրթություն, աշխատանքային մեծ փորձ են ձեռք բերել և պատրաստ են այդ փորձը կիրառել Հայաստանում կամ Հայաստանի համար: Այո, Հայաստանի իշխանությունը որոշ քայլեր ձեռնարկել է այդ ուղղությամբ, որպեսզի Հայաստանի տարբեր ոլորտներում հրավիրի Սփյուռքից, հիմնականում միջին օղակի մասնագետների: Բայց ես խոսում եմ արտասահմանում գտնվող մեր այն հայրենակիցների մասին, որոնք կարող են լուրջ օգնություն ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մեջ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բոլոր բնագավառները խորը ձևափոխումների մեծ կարիք ունեն, իսկ Սփյուռքում կան մասնագետներ, որոնք հսկայական փորձ ունեն տարբեր բնագավառներում, որոնք իրենք ձեռք են բերել Արևմտյան երկրներում: Ինչու եմ ընդգծում հենց արևմտյան երկրները, որովհետև այդ երկրներն են, որ նման գործընթացներում լուրջ հաջողությունների են հասել: Վերջիվերջո, մեր աչքի առջև կան ուրիշ երկրների օրինակները, որոնք կարողացել են բարեկեցիկ կյանքի հասնել շնորհիվ իրենց արտասահմանում բնակվող հայրենակիցների, որոնք ուղղակի մասնակցություն են ունեցել այդ երկրների վերակառուցման մեջ: Օրինակները բազմաթիվ են՝ Սինգապուր, Չիլի, Իսրայել և այլն: Համոզված եմ, որ իշխանությունը պետք է անհապաղ որոշ քայլեր ձեռնարկի այդ հնարավորություններն իրականացնելու համար:

Հայաստան-Սփյուռք ինչպիսի՞ համագործակցության մոդել եք Դուք պատկերացնում։

Այդ համագործակցությունն ապահովելու համար պետք է հանվեն այն օրենսդրական սահմանափակումները Սփյուռքի ներկայացուցիչների հանդեպ, որոնք այսօր գործում են Հայաստանում: Խոսքը ընտրություններին մասնակցության, որոշ պաշտոններ զբաղեցնելու մասին է, և այլն: Ես, ճիշտն ասած, մինչ օրս չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս ենք մենք նման օրենքներ ընդհանրապես ընդունել: Այն ազգը, որի 70 տոկոսը գտնվում է Սփյուռքում: Ինչու, ասենք, Լիտվայի առաջին նախագահը կարող էր լինել Կանադայի քաղաքացի, ազգությամբ լիտվացի, իսկ Հայաստանում դա մինչ օրս արգելքի տակ է: Փաստորեն ստացվում է, որ օրենքն իրեն դրել է ժողովրդից վեր, քանի որ ժողովուրդն է ընտրողը: Եթե վաղը ժողովուրդը ընտրի Սփյուռքի որևէ ներկայացուցչի երկրի նախագահ կամ քաղաքական որևէ լիդեր, դա ժողովրդի իրավունքն է և ոչ մի օրենք իրավունք չունի այդ պրոցեսները սահմանափակել: Երկրորդ գործոնն այն է, որ ՀՀ իշխանությունը պետք է սթափ գիտակցի, որ Հայաստանի բոլոր բնագավառները խորագույն բարեփոխումների կարիք ունեն, և առանց այդ ձևափոխումների մեր երկիրն ապագա չունի:  Համոզված եմ, որ պետք է ստեղծել հատուկ հանձնաժողովներ, որոնց աշխատանքը կուղղվի նրան, որ Հայաստան հրավիրվեն մասնագետներ, որոնք կարող են իրենց վրա վերցնել բարեփոխումների իրագործումը: Կարծում եմ՝ նաև հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն բանին, որ հայաստանցիներին տարբեր մեդիաների միջոցով և լայնածավալ կերպով բացատրվի այն բարեփոխումների անհրաժեշտությունը, որի առջև կանգնած է այսօր մեր երկիրը: Վստահ եմ, որ նման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ միջոցները նույնպես կարելի է հայթայթել Սփյուռքում: Պարզապես կամք է անհրաժեշտ:

Որքանո՞վ է Սփյուռքը ներսում պառակտված։

Իհարկե, չեմ կարող ասել, որ Սփյուռքում այսօր պառակտվածություն ընդհանրապես գոյություն չունի, բայց համոզված եմ, որ դա կրիտիկական բնույթ չի կրում, և այդ պառակտվածությունը հիմնականում աշխարհագրական բնույթ է կրում: Բանն այն է, որ ինչպես բոլորս գիտենք, Սփյուռքն այսօր բնակվում է և Արևմուտքում, և Արևելքում, և Ռուսաստանում, և կախված նրանից, թե նույն Ռուսաստանում ինչ պրոպագանդայի են ենթարկվում այնտեղ բնակվող մեր հայրենակիցները, բնականաբար, և ստեղծվում են այդ հիմնականում քաղաքական տարաձայնությունները: Բայց այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույն Ռուսաստանից շատ-շատերը մեր հայրենակիցներից  սթափ գիտակցում են այն ողբերգական պրոցեսները, որոնք տեղի են ունենում այդ երկրում: Նույնիսկ հիմա հայրենադարձության միտում է նկատվում: Ըստ վիճակագրության, եթե չեմ սխալվում, մոտ 10 հազար դիմում է ստացվել քաղաքացիությունը վերականգնելու կամ նոր քաղաքացիություն ստանալու համար հենց Ռուսաստանից վերադարձող մեր հայրենակիցների կողմից: Համոզված եմ՝ կանցնի ոչ այդքան շատ ժամանակ և մեր ռուսաստանաբնակ հայրենակիցները ինչպես ասում, ամեն ինչ իրենց տեղը կբերեն: Իսկ ընդհանրապես, որպեսզի նման պառակտվածություններ գոյություն չունենան, մեզ անհրաժեշտ է ազգային գաղափար, որը կհամախմբի բոլոր հայերին, որոնք գտնվում են երկրագնդի վրա, որոնց համար Հայաստանի փառքն ու բարգավաճումը կունենան առանձնահատուկ նշանակություն, և դա բոլորին իր շուրջ կհավաքի:

Աֆեյանը նշում է, որ այդ ողջ ընթացքում միշտ կարծել է, որ սփյուռք-Հայաստան հարաբերություններն ընդհանրապես լավ են ու լավանալու են: Որոշ պատճառներով՝ վերջին 1-2 տարվա ընթացքում մտահոգություններ են ծնվել: Այդ բոլոր քայլերը, որոնք արել ենք տարիների ընթացքում, որպեսզի ավելի լավ կարողանանք համագործակցել, ընդհանրապես անհետացան: Արդյոք կարծում եք համագործակցության հնարավորություն չկա՞ ներկայում։

Հարգարժան պարոն Աֆեյանը Սփյուռքի այն  ներկայացուցիչն է, որը չի ծնվել, չի ապրել, չի մեծացել Հայաստանում, այսինքն հին Սփյուռքի ներկայացուցիչ է, որոնց համար վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները ստեղծել են մի շատ սիրում «Հայաստան» անունով ցուցանակ, որի հետևից չեն երևում այն լրջագույն խնդիրները, որոնք արմատացել էին Հայաստանում թե Սովետական Միության օրոք, թե նոր Հայաստանյան իրականության շնորհիվ: Վերջին տարիների ընթացքում այդ ամեն ինչ փակող ցուցանակը տապալվեց, հանվել և այժմ պարզ երևում են այն կուտակված խնդիրները, այն ժամանակին չլուծված հարցերը, որոնք ծանրացել են հայաստանցիների վրա: Սա է մեր իրականությունը և կարծում եմ՝ ավելի լավ է, որ մենք ուղղակիորեն տեսնում ենք այ խնդիրները և փորձում ենք կոնկրետ լուծումներ գտնել, քան թե վերքերը շարունակեին թարախակալվել ծածկի տակ: Մենք բոլորս ենք պատասխանատու այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում: Բոլորս էլ հարկավոր է, որ այդ հարցերը իրար հետ միասին լուծենք այսօր և ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում