Ուկրաինայի Զինված ուժերը դադար չեն տալիս ռուսական զորքերին, իսկ հետախուզությունն անհնարին է դարձնում ծրագրերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ֆեդոր Վենիսլավսկին:
Վենիսլավսկու խոսքով` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ուկրաինացի ժողովրդին համախմբեց մեկ ուկրաինական ազգի մեջ. «Պուտինի հայտարարությունները քմծիծաղ են առաջացնում Ուկրաինայում, սա դատարկ օդային ցնցում է»: