Sunday, 21 06 2026
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր

Հայ-ֆրանսիական հարաբերության վերամբարձությունից հեռու, բայց կարևոր հողը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Ֆրանսիա այցի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի խոշորագույն՝ Իլ դե Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպմանը քննարկվել է Երևանի քաղաքային կառավարման հարցում Իլ Դե Ֆրանսի հետ գործակցության, տարբեր աջակցության ծրագրերի հնարավորության մասին: Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի նախագահի թեկնածու էր, որի հաջողության հավանականությունը փոքր չէր, թեև նրան չհաջողվեց անցնել երկրորդ փուլ: Պեկրեսը լինելով նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, նախորդ տարի աշնանն այց կատարեց Հայաստան: Ընդ որում, այդ այցի առանձնահատուկ ուշադրության արժանի հանգամանքը այն եղավ, որ դրա ընթացքում Վալերի Պեկրեսը այցելեց նաև Արցախ, ինչի մասին իհարկե տեղեկություն հրապարակվեց այն բանից հետո, երբ Պեկրեսն արդեն վերադարձել էր Ֆրանսիա: Ի դեպ, այդ առնչությամբ «հոխորտաց» նաև Իլհամ Ալիևը, դժգոհելով Պեկրեսի այցից, այդ թվում դժգոհելով, որ ռուս խաղաղապահները, նույնն է թե Ռուսաստանը թույլ է տվել նրա մուտքն Արցախ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ու նաև ազդարարեց, թե՝ եթե իմանային նա Արցախում է, կփակեին հետդարձի ճանապարհը: Ֆրանսիան ի դեպ արտգործնախարարության մակարդակով իր դժգոհությունը հայտնեց Ադրբեջանի նախագահի այդօրինակ արտահայտությունների համար, թեև բանն իհարկե չհասավ ֆրանս-ադրբեջանական գժտության կամ լարման:

Արդյո՞ք Պեկրեսի հետաքրքրությունը Հայաստանի, Արցախի ու հայկական խնդիրների հանդեպ լոկ նախընտրական էր: Երևանի քաղաքապետի հետ հանդիպումը խոսում է այն մասին, որ հետաքրքրությունն ըստ ամենայնի պայմանավորված է ավելի լայն գործոններով, իհարկե թե քաղաքական, թե անշուշտ մարդկային: Բոլոր դեպքերում, այն հայ-ֆրանսիական աշխատանքի հիմք է:Մեզանում այդ աշխատանքը գերազանցապես դիտարկվում է քաղաքական բարձր մակարդակների, մասշտաբների, վերամբարձ թեմաների «պրիզմայով»: Մինչդեռ, երկկողմ աշխատանքի հարցում թերևս առավել առարկայական մակարդակ է տեղային հարաբերությունների ձևավորումը, ինչի առումով Երևան-Իլ Դե Ֆրանսի շրջան գործակցության ձևավորումը և այն կոնկրետ ծրագրերի վերածելը կարող է շատ ավելի շոշափելի, այսպես ասած գետնի վրա ամուր կանգնած էֆեկտ ունենան հայ-ֆրանսիական երկկողմ կապի խորացման համար, քան վերամբարձ քաղաքական կատեգորիաները: Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունն այդ առումով ունի շոշափելի ներուժ և պետք է կենտրոնանալ այդ ներուժի «կապիտալիզացիայի» խնդրի վրա, թեկուզ հենց այն հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզի շրջանակում, որը երկու երկրների արտգործնախարարությունները ստորագրեցին 2021 թվականի աշնանը, և որը դարձավ փաստորեն 2022-ի գարնանը նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական գործակցության համաժողովի բացման հիմք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում