Հայաստանում ՌԴ դեսպանատունը հուլիսի 4-ին արել էր տարօրինակ հայտարարություն, կապված Հայաստանոււմ Կանադայի դեսպանատան բացման տեղեկության, Օտտավայի այդ մտադրության հետ: ՌԴ դեսպանատունը նշում է, թե ամեն ինչ կլիներ նորմալ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Կանադան դեսպանատան բացումը դիտարկում է նաև «ՌԴ ազդեցությանը հակազդելու» քայլերի շրջանակում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ դեսպանատան տոնայնության մեջ դիվանագիտական հոտ չկար․ սա սպառնալիք էր․«ՌԴ դեսպանատան հայտարարությունը դեգրադացիայի կամ ծանր արտաքին քաղաքական իրավիճակի դրսևորում էր: ՌԴ-ին պետք է սովորեցնել, որ մեր հետ հրապարակային այդ լեզվով չի կարելի խոսել»: