Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Շատ մեծ անորոշություն է․ դրամը ամենատարբեր վայրիվերումներ կարող է արձանագրել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

 Պարոն Քթոյան, դոլարի արժեզրկումը դեռ ինչքան կտևի և քաղաքացիների ու տնտեսվարողների վրա ինչպիսի ազդեցություն կթողնի: Ի՞նչ ռիկեր կան այս պահին:

Թե որքան կտևի, չեմ կարող ասել: Այս պահին երկու պրոցես կա, բնական և արհեստական: Վերջինս ենթադրում է որոշ ներգործությամբ, միջամտությամբ  իրավիճակի փոփոխություն: Ըստ էության, Կենտրոնական բանկը հստակ ազդակներ հղեց, որ այս պահին, համենայնդեպս, չի պատրաստվում միջամտել՝ դա գնահատելով որպես գնաճային ավելի բարձր ռիսկերից խուսափելու ձգտում: Իսկ բնական ճանապարհով իրավիճակը շտկվելու համար ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դինամիկա կունենան արտարժութային այն հոսքերը, որոնք այս պահին արձանագրվում են: Դա էլ գնում կապակցվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Այսինքն դժվար է հիմա կանխատեսում անել, որովհետև հիմքում շատ մեծ անորոշություն կա: Իսկ ազդեցության առումով, բնականաբար, նրանք, որոնք ներգրավված են արտահանման գործառնություններում, իրենք լուրջ խնդիրների են բախվում: Խոսքը ամենատարբեր ոլորտների մասին է: Կարճաժամկետ հատվածում բարդ է ինչ-որ բան անել, որովհետև դու այս պահին բախվում ես մի իրավիճակի, երբ քո հասույթը միանգամից, ասենք մի 20 տոկոսով նվազում է: Կարճաժամկետ հատվածում դժվար է  ինչ-որ բան խորհուրդ տալը, մնում է ապավինել ինչ-որ աջակցության ծրագրերի, եթե այդպիսիք լինեն: Իսկ երկարաժամկետ հատվածում պետք է տնտեսվարողները նկատի ունենան, որ դրամը ամենատարբեր վայրիվերումներ կարող է արձանագրել: Մեզ մոտ տնտեսվարողներն ավելի հակված են իրենց ապահովագրել դրամի արժեզրկման ռիսկերից՝ հավելյալ արտարժույթ ունենալու միջոցով, բայց իրողությունները ցույց են տալիս, որ կարող են դրսևորվել նաև հակառակ միտումները: Այսինքն նաև արժևորում լինի, պետք է իրենք սովորեն նաև արժևորման ռիսկերին:

Շարունակ ասում են, որ դրամի արժևորումն այնքան էլ վատ չի, հնարավոր գնաճն է զսպվում: Ձեր կարծիքով ինչպիսի՞ անդրադարձ կունենա սա երկրի տնտեսության ու քաղաքացիների վրա:

Որպեսզի կարողանանք հասկանալ, պետք է ունենանք գնահատական կամ ինչ-որ կողմնորոշիչ թիվ փոխարժեքի, որը կարող ենք պայմանական համարել օպտիմալ և դրանից շեղումը կարող ենք համարել ոչ նպատակահարմար: Քանի որ նման օպտիմալ մակարդակ հաշվարկված չէ, օրինակ, ԿԲ-ն կամ այլ կառույցներ չունեն նման գնահատականներ, թե որն է մեզ համար լավագույն փոխարժեքը, դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել, որովհետև մենք ունենք ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցությունն եր ու ռիսկեր: Ազդեցությունների բացարձակ մեծությամբ գնահատականները կարելի է տալ դրանց տևողությամբ պայմանավորված: Դրական ազդեցություն կա գնաճի վրա, ներմուծման պարագայում, պետական պարտքի սպասարկման մասով որոշ թեթևացումներ կան: Բացասական ազդեցությունը գնողունակության նվազումն է, արտահանման խնդիրներն են: Այս բոլոր ուղղություններով պետք է փորձել համապարփակ գնահատականներ փորձել տալ, թեկուզ մոտավոր: Իսկ դա էլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք իմանանք, թե այդ ամենն ինչքան կտևի: Ենթադրենք ներմուծման պարագայում դրամի արժևորումը թե հարկային եկամուտների վրա է ազդում, թե ազդում է տնային տնտեսությունների գնողունակության վրա, ինչն էլ իր հերթին արդեն ճյուղավորվար, բազմավեկտոր ազդեցություն է կրում:
Ակնհայտ ինչ-որ թվեր կարելի է հածվարկել. Օրինակ, եթե Հայաստանը տարվա ընթացքում ունի կոնկրետ պարտքի սպասրակման մեծություն, այդ սպասարկումը դրամային արտահայտության նվազ բեռ կլինի: Այդպիսի բաները կարելի է հաշվարկել: Իսկ ընդհանրական, 2-րդ, 3-րդ մակարդակի ազդեցությունները հաշվարկելը բավականին դժվար է:

Ըստ էության, հիմա մի փուլում ենք, երբ դժվա՞ր է կանխատեսել, թե որքան կտևի այս իրավիճա՞կը: Սա նաև Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականությամբ է պայմանավորվա՞ծ:

Այո, և մենք հիմա աննախադեպ իրավիճակում ենք, երբ ամենատարբեր ճգնաժամեր համադրվել են, և դրանց ազդեցությունը մենք տեսնում ենք: Սա իրականում մի այլ կարևոր հարցադրում էլ է տալիս. փորձագիտական շրջանում պետք է ավելի ակտիվ քննարկումներ ծավալվել ամենատարբեր կառույցների կողմից իրականացվող քաղաքականության, այդ քաղաքականության պարամետրերի մասով: Այդ կարգի քննարկումները հատվածային բնույթ են կրում: Օրինակ, գնաճի պայմաններում որքանով է նպատակահարմար գնաճի 4 տոկոս գումարած հանած 1,5 տոկոս  միջակայքը, միգուցե 6 տոկոս գումարած հանած 1,5 տոկոս միջակայնքն ավելի նպտակահարմար լինի այս իրողությունների համար: Կամ արդյոք փոխարժեքի օպտիմալ մակարդակ կա և որոշակի ճշգրտումը այդ օպտիմալին մոտեցնելու համար կարող է և որոշակի առումով տնտեսական արդարացված լինել: Այս կարգի հարցերի շուրջ պետք է ավելի ակտիվ քննարկումներ ծավալվեն և որոշակի կոնսենսուսային որոշումներ դուրս բերվեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ օրինակ, ԿԲ-ն ասում է, որ կատարում է իր գործառույթը, որը բխում է օրենքից, իսկ հակառակ կողմից էկոնոմիկայի նախարարությունն է թիրախավորում ԿԲ-ին այդ քաղաքականության համար: Հանրությունն էլ անորոշության մեջ է, չգիտի՝ ինչպես կողմնորոշվի, չգիտի՝ ով է ճիշտ: Եթե ստացվում է, որ երկուսն էլ ճիշտ են, այդ դեպքում կոնկրետ կորուստներ ենք արձանագրում: Ստացվում է, որ ինչ-որ մի կարգավորում հստակ չէ կամ ճիշտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում