Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստել է Սիրիայի հարցով բանաձևի իր նախագիծը, որը փոխանցվել է միջազգային կազմակերպության քարտուղարություն, հայտնել է դիվանագիտական աղբյուրը Նյու Յորքում: «Բանաձևի նախագիծը կա, սակայն նրա մանրամասները դեռևս չեն հայտնվում: Այն փոխանցվել է քարտուղարություն»,- RIA-Novosti գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, բանաձևի նախագծում Ասադի հանդեպ պատժամիջոցներ չի նախատեսվում: Արևմտյան մի քանի երկրներ փորձում են անցկացնել իրենց բանաձևերը, որտեղ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ են նախատեսված: Մասնավորապես Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս կտրուկ միջոցների դեմ` կոչ անելով խուսափել «լիբիական սցենարից»: Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ հանդես է գալու արևմտյան պետությունների ներկայացրած բանաձևի դեմ:









































