Երբեք Հայաստանի ժողովուրդը չի որոշել ինչ սահմանադրություն է ունենալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացի» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը երբեք ինքնուրույն չի որոշել իր ապագան․ «Վերջին 30 տարում ժողովրդի ապագան որոշել են իշխանություն զավթածները: Օրենք խախտելը մեր ժողովրդի համար ամոթ բան չէ, որովհետև այն ինքը չի որոշել: Պետք է փոխվեն խաղի կանոնները, որ ի վերջո Հայաստանի ժողովուրդը դառնա որոշող»: Սակայն Իոաննիսյանը վստահություն չունի, որ իշխանությունը պատրաստ է գնալ սահմանադրական հանրաքվեի․ «Քանի դեռ կան անվտանգային ռիսկեր, սահմանադրական հանրաքվեի գնալու դեպքում հանրությունը հնարավոր է չհասկանա ՔՊ-ին: Սահմանադրական հանրաքվեի ռեսուրս ՔՊ-ն չի ուզում ծախսել: Եթե անվտանգային իրավիճակը փոխվի, ՔՊ-ն կգնա հանրաքվեի»:










































