Հայ-թուրքական նորմալիզացման գործընթացը կարող է ձգվել կամ առկախվել․ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:
Գանդահարյանի խոսքով՝ այս բոլոր գործընթացները Անկարա-Մոսկվա ռազմավարական մերձեցման հետ կապ ունեն․ «Այս բոլոր գործընթացների մեխը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն է: Խնդիրը միայն ցամաքային սահմանի հատմանը չէ վերաբերում․ Թուրքիան ապաշրջափակվում է դեպի Ադրբեջան և թրքախոս այլ պետություններ»: