Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Քրեական ենթամշակույթի հարցը քրեական օրենսգրքով լուծել պրակտիկորեն հնարավոր չէ

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը՝ «սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ ես այդ ամեն ինչը գիտեմ և ներսից, և դրսից, և կողքից ու վերևից, քրեական ենթամշակույթը այնքանով է խնդիր, որ ամբողջ ազգն է դրանով ապրում: Դա համընդհանուր խնդիր է: Ես համաձայն չեմ այն մոտեցմանը, որ դա ուզում են լուծել քրեական օրենսգրքում հոդվածներ մտցնելով, դա չաշխատող բան է: Քրեական օրենսգրքով այդ հարցը լուծել պրակտիկորեն հնարավոր չէ: Էդ օրենքն իդեալիստներն են գրել, բայց դա այդպես չի կյանքում:

Ես մի պարզ օրինակ բերեմ, որը իրականացնում էր Սահակաշվիլին Վրաստանում. Ենթադրենք, կանչում էին մի «քերոբի» և հարցնում՝ դու օրենքով գո՞ղ ես: Ինքն ասում էր՝ հա, դրա համար իրեն դատում էին: Ինքը չի կարող ասել՝ չէ, չի կարող հրաժարվել իր կոչումից: Բայց ասենք, դատեցինք, մի քանի տարի նստեց, հետո ի՞նչ ենք անելու: Նույն բանի համար չես կարող երկու անգամ դատել, ու ստացվում է, որ ինքը մնաց օրենքով գող:

Բայց ես մի ավելի կարևոր բան ասեմ, որը այդ օրենքն ընդունող իդեալիստները չգիտեն: Հանցավոր աշխարհում բարձր աստիճանակարգ ունեցողը նաև գյոթերի բրիգադիրն է: Իսկ այդպիսի մարդիկ ամեն զոնում 15-20 տոկոս են: Նրանք պարտադիր չէ, որ լինեն նույնասեռական, նրանց մեջ են նաև զուգարան մաքրողները և այլն: Այդ մարդիկ միայն իրենց բրիգադիրին են լսում, եթե նույնիսկ Պուտինը գա իրենց բան ասի, իրենք ասելու են՝ սպասի գնամ բրիգադիրին հարցնեմ: Այսինքն այդ բրիգադիրն էլ բարձր աստիճանակարգ ունի, իրեն էլ ենք դատելո՞ւ: Եթե փորձեք նրան դատել, դրանից հետո կոյուղին ո՞վ է մաքրելու, գաղութի պե՞տը»,-ասաց Սիրունյանը:

Նա համաձայնեց Աննա Վարդապետյանի այն մտքի հետ, որ եթե դատարանը սկսի աշխատել որպես դատարան, ոչ թե որպես վաշխառուների կենտրոն, այդ հարցը կլուծվի. «Որովհետև այսօր եթե մարդն ունի խնդիր, ինքը մտածում է՝ ո՞ւմ դիմի: Եկեղեցի չի կարող դիմել, որովհետև եկեղեցին զբաղված է ամեն ինչով, բացի կրոնից: Երթուղային գիծ է աշխատեցնում, մաքսանենգ ապրանք է բերում, «Զովք» սուպերմարկետ է աշխատեցնում, մոմ է ծախում, ամեն ինչով զբաղվում է բացի հավատքից: Մարդը, մտածում է՝ դատարան գնամ, անտռուսիկ կմնամ: Ասենք, մարդուն պարտք են 10 հազար դոլար, ինքը դիմում է դատարան, վճարում է 3 տոկոս պետտուրք՝ 300 դոլար, սա ասում եմ՝ առանց կաշառքների, իդեալական տարբերակով: Գնաց վերաքննիչ, 4 տոկոս էլ էդտեղի պետտուրքն է, Վճռաբեկի պետտուրքն էլ էլի 4 տոկոս է: Արդեն 11 տոկոս մուծեց պետությանը: Հետո գնում է գործը ԴԱՀԿ, որտեղ տուրքը 5 տոկոս է, եղավ 16 տոկոս ու դու դեռ չգիտես՝ քո փողը հետ կստանաս, թե ոչ: Իսկ հանցավոր աշխարհում ամեն ինչ հստակ է, ասում են՝ 50 տոկոս է պետտուրքը, բայց նաղդ ստացող ենք ու ստանում է: Այսինքն այս խնդիրները պետք է լուծվեն կյանքով, ոչ թե քրեական օրենսգրքում հոդվածներ մտցնելով: Իսկ եթե «լավ» դատավորի ձեռքն ընկնես, 10 հազար դոլարից 2 հազարը կվերցնի ձեռքիցդ:

Մարդը դիմում է այնտեղ, որտեղ գիտի, որ հարցը լուծվելու է: Ասում են՝ հանցավոր աշխարհին մի դիմեք, դիմեք դատարան: Ախր մարդը երբ հանցավոր աշխարհին դիմում է, իրեն ասում են՝ պետտուրքը 50 տոկոս է, բայց դա կվճարես փողը ստանալուց հետո: Իսկ երբ դիմում ես դատարան դու նախապես ես մուծում 16 տոկոս, բայց եթե գործդ ընկավ Ներսիսյան Ռուբոյի կամ Հովսեփյան Սիմայի մոտ, դու էդ 10 հազար դոլարի 2 հազար դոլարը դատավորին ես տալու: Եթե վերաքննիչում էլի մի «լավ մարդու» մոտ ընկնի գործդ, 3 հազար դոլար էլ այնտեղ ես տալու: Այսինքն դու 50 տոկոսից ավել ես տալու: Դեռ փաստաբանի փողն էլ դնում ես վրան: Վերջում, եթե հետ ստանաս փողդ, էդ 10 հազարը քո վրա նստելու է 8,5 հազար»,-ընդգծեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում