Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Եթե ԿԲ-ն փորձի արհեստականորեն արժեզրկել դրամը, դա հանգեցնելու է նոր գնաճային ազդակների

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

Պարոն Սարգսյան, կառավարությունն օրերս 2022-ի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով և այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ: Նշվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտները կազմել են 911 մլրդ դրամ և դա 30 տոկոսով ավելին է, քան 2021-ի ցուցանիշը: Ձեր կարծիքով, ինչի՞ արդյունքում են եկամուտներն այդքան աճել:

Եթե մենք նայենք նախորդ տարվա իրավիճակին, կտեսնենք, որ հենց այդ ընթացքում տնտեսությունն սկսեց դուրս գալ հետկովիդյան ճգնաժամից, դեռ նոր-նոր վերականգնվում էր գրեթե բոլոր ճյուղերում: Հիշում եք, որ կովիդի հետ կապված բավական մեծ անկում էր գրանցվել: Այսինքն եթե մենք համեմատում ենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, իրավիճակն էապես տարբեր է: Այս տարի ևս կան ճգնաժամային մարտահրավերներ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, սակայն ինչպես տեսանք, այս պատերազմի արդյունքում դրական գործոնները Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն գործեցին, քան բացասականները: Առայժմ գոնե այդպիսին է վիճակը, և նաև դա նպաստեց, որ տնտեսությունն այս պահին ավելի բարվոք լինի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Այսինքն ակտիվությունն  ավելի մեծ է, չնայած առկա տարբեր մարտահրավերներին: Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ այս տարի բավական մեծ գնաճ ունենք, շուրջ 9 տոկոս, իսկ պարենային ապրանքների շուկայում գնաճը երկնիշ է, շուրջ 17 տոկոս: Մյուս կողմից հարկատեսակները, որոնք վճարվում են ամսական կամ եռամսյակային կտրվածքով, դրանցում արդեն իսկ գնաճը հաշվի առնված: Այսինքն այդ հարկատեսակների գծով հարկերը ավտոմատ գնաճի տոկոսի չափով բարձրանում են: Այսինքն մենք խոսում ենք հարկային եկամուտների անվանական, ոչ թե իրական աճի մասին: Այ, եթե խոսենք իրական աճի մասին, պատկերը կարող է բավական այլ լինել, որովհետև եթե գնաճի տոկոսը դրանից հանենք, առնվազն 10 տոկոսով այդ եկամուտների կրճատում կլինի: Երկրորդը, ռուս ներգնա զբոսաշրջիկները կամ միգրանտները շատ գումար են ծախսել Հայաստանում, և ծառայությունների ոլորտում մենք տեսնում ենք շուրջ 24 տոկոս աճ: Այդ ոլորտն  էլ հենց գեներացրել է հավելյալ հարկային եկամուտներ: Նաև չմոռանանք, որ դրոշմանիշային վճարներն են ավելացել այս տարվա ընթացքում: Հետևաբար տրամաբանական է, որ հարկային եկամուտները պետք է ավելանային:

Նշվում է, որ միջնաժամկետ հատվածում առաջիկա տարիների ընթացքում զարգացած աշխարհը կմտնի տնտեսական ճգնաժամի մեջ, ռեցեսիա տեղի կունենա, և Հայաստանը սրան պատրաստ չի լինի: Որքանո՞վ եք կիսում այս գնահատականները:

Ընդհանուր առմամբ, այո մոտ 50 տոկոսով մտավախություններ կան, որ եթե ոչ այս տարվա, ապա հաջորդ տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունը կհայտնվի բավական խորը ճգնաժամի մեջ՝ պայմանավորված թե հետկովիդյան դեռևս չվերականգնված ընթացքով, որը խաթարեց նաև ռուս-ուկրաինական պատերազմը, որի արդյունքում խաթարվեցին համաշխարհային արժեշուկաները: Նաև որոշակի երկրներում պարենի բավական բարձր գների հետ բավական մեծ խնդիրներ առաջացան: Գնաճի աճող տեմպերը շատ մտահոգիչ են, և համաշխարհային տնտեսության մակարդակով գրեթե բոլոր երկրներում դրամավարկային քաղաքականությունը խստացվում է, մասնավորապես, բարձրացվում են վերաֆինանսավորման տոկոսադրույքները, ինչն իր հերթին զսպելու է տնտեսական աճը: Փաստացի թե բարձր գնաճը, թե դրամավարկային քաղաքականության խստացումները էապես զսպելու են համախառն պահանջարկը և համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել բավական ծանր վիճակում: Կարող ենք արձանագրել ստագնացիա, երբ բարձր գնաճն ուղեկցվում է տնտեսության աճի բավական ցածր տեմպերով: Այսինքն այն վիճակը, որն աշխարհում տեղի էր ունեցել 1970-1980-ական թվականներին, կարող է վերադառնալ: Այստեղ միակ դրականը այն ժամանակի համեմատությամբ այն է, որ աշխատուժի շուկայում գործազրկության մակարդակը դեռևս այնքան բարձր չի:

Ձեր նշած պայմանների դեպքում Հայաստանն ի՞նչ վիճակում է հայտնվելու:

Պետք է հասկանանք, որ միջազգային տնտեսության մեջ ցանկացած իրավիճակ ածանցվում է Հայաստանի վրա: Այս առումով բավական մեծ խնդիր կա նաև տարածաշրջանի երկրների հետ, մասնավորապես, ԵԱՏՄ երկրների շրջանակում համագործակցության առումով, որովհետև հիմնական համաշխարհային մարտահրավերները էներգակիրների և սննդամթերքի բարձր գներն են: Այս երկու գլխավոր ապրանքախմբերի հետ կապված ԵԱՏՄ շրջանակում ի վիճակի են իրենց անդամ երկրներին ապահովել բավարար ռեսուրսներով բավական մատչելի գներով: Այսինքն որպեսզի էրենգակիրների այդ բարձր գնաճային միջավայրը ավելի շատ չազդի, հնարավոր է, որ ԵԱՏՄ շրջանակում որոշեն նոր խաղի կանոններ, որպեսզի կարողանան դիմակայել այդ ճգնաժամին, սահմանեն վճարումների ավելի ճկուն տարբերակներ, որոշակի արտոնություններ: Մենք գիտենք, որ Հայաստանը բավական թանկ գնով է ձեռք բերում թե վառելիքը, թե սննդամթերքը և այս ոլորտում նույնպես պետք է որոշակի քայլեր իրականացվեն, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերներին դիմակայել: Հայաստանի վրա ազդեցությունը բարձր գնաճային միջավայրն է, որը դրամի ներկայիս արժևորման պարագայում շատ չենք զգում: Հիմա կարծիքներ են հնչում, թե դրամ արժևորման պարագայում ինչու Հայաստանում գնանկում չի նկատվում, բայց պետք է օբյեկտիվորեն նշեմ, որ շնորհիվ դրամի արժևորման, մենք չենք զգում այն մեծ գնաճային ճնշումները, որոնք կան միջազգային շուկայում: այսինքն դեռևս թռիչքաձև գնաճ չի նկատվում: Հենց նաև դրա շնորհիվ է, որ մեզ մոտ գնաճը ամենացածրերից  մեկն է՝ 9 տոկոս է կազմում, իսկ Վրաստանում, Ադրբեջանում գերազանցել է 13 տոկոսը: Ռուսաստանում գնաճը 17 տոկոս է կազմում, Լիտվայում ևս այն կազմում է 16-17 տոկոս: Սա շատ ծանր վիճակ է համաշխարհային տնտեսության համար: Քանի որ Հայաստանը հիմնականում ներկրող երկիր է, համաշխարհային տնտեսության բացասական ազդակները այդպես են ներթափանցում և այդ առումով ԵԱՏՄ-ն մեծ անելիք ունի, որպեսզի իր անդամ երկրներին զեծ պահի համաշխարհային ճգնաժամից:

Ընդհանրապես, առկա պայմաններում դրամի արժևորումն ավելի շատ օգուտ է տալի՞ս, թե՞ վնաս:

Դրամի արժևորումը որոշ տնտեսագետների կարծիքով՝ վատ է, ԿԲ-ն պետք է մտածի այդ ուղղությամբ, բայց ԿԲ-ն բավականին ճիշտ քաղաքականություն է վարում: Եթե մենք փորձենք հիմա արհեստականորեն այս պահին դրամն արժեզրկել, սա նշանակում է՝  տնտեսության մեջ հավելյալ դրամ ներմուծել, այսինքն՝ ներարկել հավելյալ դրամ դոլար գնելու, ԿԲ-ն այդպես պետք է անի, որ կարողանա դոլարի փոխարժեքը արհեստականորեն բարձրացնել։ Այդ ավելացրած դրամը, որ գնա տնտեսության մեջ, սա հանգեցնելու է նոր գնաճային ազդակների։ Իսկ  եթե արտաքին միջավայրում փոխվի իրավիճակը և այնպիսի գործոններ ի հայտ գան, որոնք կնպաստեն ոչ թե դրամի արժևորմանը, այլ դրամի արժեզրկմանը, այդ ժամանակ մեր տնտեսությունը նոր կզգա գնաճի իրական ազդեցությունը էլ ավելի մեծ չափով, քանի որ տնտեսության մեջ հավելյալ դրամային զանգված կա, և փաստացի մենք ֆինանսական շուկա էլ չունենք, և գնաճը անհամեմատ ավելի բարձր կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում