Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

«5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է. ՀՌՀ

Այսօր՝ հունիսի 30-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխելու, «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 3-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշեց, որ Հանձնաժողովը իր վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի, 7-րդ մասի խախտման, ինչպես նաև «ՇԱՐԿ» ընկերության լիցենզիայի պայման հանդիսացող՝ հայտով նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթին համապատասխան չգործելու փաստեր։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91,6 %, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով:

Ընկերությունը իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ, և որ արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասի հետ համաձայն են և կփորձեն շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունեն անհամաձայնություն:

Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը խիստ կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ է, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, ուստի, oրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության:

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված երկու իրավախախտում: Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոսը գերազանցելու պահանջը խախտելու համար և «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Քննարկելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը՝ Հանձնաժողովը որոշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ընկերությանը Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխարինել 95.1 ՄՀց հաճախականությամբ:

Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը 2019 թվականին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 266 լիցենզիան:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում