Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ:
Իր հերթին, Սեդա Սաֆարյանը նշեց. «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»:
Վարչապետը շեշտեց, որ իրենք առաջադրում են, և ԱԺ-ում է ընտրությունը տեղի ունենալու:
«Ըստ էության կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում ենք կայացրել, ինչը և տրամաբանական է այս դեպքւոմ»,- ամփոփեց վարչապետը:










































