Ինչն էլ սպասվում էր, ամբողջ քաղաքական դաշտն ու հանրությունն այժմ քննարկում է Փաշինյանի՝ երեկվա ասուլիսը, մաս-մաս փորձելով վերլուծել կառավարության ղեկավարի հայտարարությունները, որոնք ամեն անգամ ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս։
Սակայն գանք ամենաառանքայինից։ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանն այժմ ամեն բան անում է՝ լեգիտիմացնելու իր հետագա ռազմական սադրանքը։
Հիշեցնեմ, որ Ալիևն նախօրեին կրկին սպառնաց Հաստանին՝ ասելով, թե Երևանը արհեստականորեն ձգձգում է ինչ-ինչ գործընթացներ և, իբր, Երևանում չպիտի մոռանան, որ նման աշխատաոճը կարող է հետագա պատերազմի հանգեցնել։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ամստերդամում բնակվող ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի հետ:
Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը կարծում է, որ Ալիևի հռետորաբանության հետևում Մոսկվան է կանգնած: