Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երբ արատավոր աշխարհը փլուզվում է, բացվում է կառավարման արդար տարբերակ ստեղծելու հնարավորություն․ Արբակ Խաչատրյան

Մարդկության բանական հատվածն այժմ ուշի ուշով հետևում է աշխարհաքաղաքական իրադրությանը։ Պատերազմ Ուկրաինայում, ռմբակոծություն Դոնբասում, փախստականներ, մարդկային խեղված ճակատագրեր, պայթյունավտանգ իրավիճակ Հարավային Կովկասի տարածաշրջանում, Թուրքիայի անհագ նկրտումներ, հակամարտություններ ԱՄՆ-ի և Իրանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, Սիրիա, Թայվան․․․ ամեն բան չես թվարկի։ Ինչո՞ւ է մարդկությունը հասել այս վտանգավոր կարմիր գծին, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս հաղթահարել այս ամենը։

Անկախ իրավապաշտպան, աշխարհաքաղաքականության բնագավառի փորձագետ Արբակ Խաչատրյանն ի տարբերություն շատ քաղաքագետների, ճշգրիտ կանխատեսել է համաշխարհային նշանակության մի շարք իրադարձություններ։ Նա մի քանի տարի է՝ համառորեն հակադրվում է տնտեսության արդի մոդելին, հանդես գալիս հանցավոր ֆինանսաբանկային համակարգի դեմ։ Խաչատրյանը պնդում է, որ եթե երկրները հրատապ չհակադրվեն, իր խոսքերով ասած «տականքներին», որոնք պատրաստ են զոհաբերել երկրներն ու մարդկային ռեսուրսները հանուն իրենց գերակայության և տրիլիոնների, և չվերակողմնորոշեն տնտեսությունը ժողովրդին ծառայելու ուղղությամբ, ապա մարդկությունը կհասնի անդառնալիության կետին։

Մի քանի օր առաջ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ մեր զրուցակիցը բազմիցս այդ մասին խոսել է։ Նա նաև նախազգուշացրել էր, որ եթե «առևտրական» Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա կդառնա հզոր Ամերիկայի վերջին նախագահը։ Փորձագետը նաև բազմիցս զգուշացրել է ղարաբաղյան և ուկրաինական հակամարտությունների մասին։ Իսկ Վիլնյուսի համաժողովից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր ուղերձում Խաչատրյանը խնդրել էր Ուկրաինայի և Հայաստանի նախագահներին կախաղան բարձրացրել՝ Ուկրաինայում և Ղարաբաղում ողբերգություններից խուսափելու համար։ Նա նշեց, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես անդրադարձել է խարդախ չարչիների վնասակար դերի թեմային։ Նա հայտարարել է, որ հենց նրանք, ինչպես նաև իրական մարդկային արժեհամակարգի ձևախեղումն ու կորուստն են հնարավոր դարձրել Ուկրաինայի ողբերգությունը։ ։Մեր զրուցակիցը հիշեց միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչպես էին միապետները վարվում «վաշխառուների» և նրանց ընտանիքների հետ՝ կազմակերպելով «սև ուրբաթ». Ըստ նրա՝ հազարամյակներ շարունակ ոչնչացվել են եգիպտական, հռոմեական, բյուզանդական, հին եվրոպական մշակույթները։ «Այս քաղաքակրթությունների տեղը զբաղեցրել է ֆինանսական և բանկային հրեշը, որն իր մետաստազները տարածել է մարդկության մեջ: Իրական մարդկային արժեքները հետևողականորեն փոփոխվեցին, և այսօր կաևորը ոչ թե սերն է մերձավորի հանդեպ, այլ փողը, իշխանությունը և քաղաքացիների օրինական թալանը։ Փորձագետը նշեց, որ այսօրվա «բանկստերները», ոչինչ չարտադրելով ու ջանք չգործադրելով, զբաղված են օրինական խարդախությամբ՝ ինքնահարստացմամբ։ Իսկ արդար, ազնիվ համակարգում բանկը պետք է լինի միայն դրամական միջոցների պահման ժամանակավոր վայր (պահեստ), կենսաթոշակների, աշխատավարձերի վճարման վայր և ոչ ավելին, իսկ բանկիրը պետք է լինի շարքային ծառայող, տնտեսվարի նման՝ ֆիքսված աշխատավարձով։

Արբակ Խաչատրյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բոլոր միջազգային կազմակերպությունները՝ լինի դա Կարմիր Խաչը, ՄԱԿ-ը, թե Ստրասբուրգի դատարանը, ֆինանսավորվում են մեկ աղբյուրից։ «Բոլոր միջազգային կառույցների տերերը նույնն են։ Իսկ երբ որևէ ազգ ընտրում է երկրի ղեկավարի, այդ սրիկաներն ամեն ինչ անում են, որ այդ երկրի նախագահը կամ վարչապետը դառնա իրենց մենեջերը՝ իրենցից վարկեր վերցնի, հետո էլ ազգին ստիպի աշխատել իրենց համար։ Իսկ եթե ինչ-որ մեկը հակադրվում է համակարգին, դեմ է լինում խաղի կանոններին, և այս կայացած մեխանիզմը սկսում է խափանվել, անմիջապես պատժամիջոցներ են կիրառվում այդ երկրի նկատմամբ կամ պատերազմ է սանձազերծվում»։

Իրավապաշտպանը նաև հարց է բարձրացնում՝ իսկ ու՞ր են անհետացել միջազգային ահաբեկիչները։ Եվ իրոք, մեր բոլորի գլուխը արդուկել են, սարսափեցնելով այդ ահաբեկիչներով, իսկ հիմա նրանք հօդս են ցնդել։ Ամեն ինչ առավել քան պարզ է, ասում է փորձագետը․ պատվիրատուն փող չի տալիս, ամեն ինչ ուղղված է դեպի Ուկրաինա. «Ուկրաինական ողբերգությունը բացահայտեց հիմնական թույլ կողմը՝ ոչ մի մեծ պետություն, աշխարհի ոչ մի հատված չի փրկվի՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան։ Սա երրորդ համաշխարհային պատերազմ չէ, ինչպես պնդում է Հռոմի Պապը, սա արդեն ողջ մարդկության կործանումն է։ Երկրներն այնպիսի մահաբեր զենք ունեն, որ հենց այնպես փոխել աշխարհի կենտրոնը չի ստացվի։ Զենքը թույլ չի տա։ Ոչ ոք չի փրկվի»:

Արբակ Խաչատրյանի հետ զրույցի ընթացքում ինձ տանջում էր միայն մեկ հարց՝ կա՞ ելք այս փակուղուց, ի՞նչ անել, և կգտնվե՞ն արդյոք քաղաքական գործիչներ, որոնք գոնե այս անգամ կլսեն և լուրջ կընդունեն մարդու ասածները, որը կանխատեսում է առաջին հայացքից ֆանտաստիկայի ժանրից թվացող իրադարձությունների ընթացքը։ Զրուցակիցս անմիջապես զգաց իմ անհանգստությունն ու տարակուսանքը՝ նշելով, որ իրական ժամանակի սահմաններից դուրս ապագային նայելը անշնորհակալ գործ է, և պետք չէ վիրավորվել, քանի որ երբեմն մարդիկ պարզապես չեն կարողանում ընկալել նման տեղեկատվությունը, և կատակեց. «Ժյուլ Վեռնին իր ժամանակակիցները նույնպես անվստահությամբ էին վերաբերվում»:

Արբակ Խաչատրյանն ընդգծեց. «Եթե երկրներն իմանային փրկության ճանապարհը, պատժամիջոցներով ու շրջափակումներով միմյանց չէին վախեցնի։ Միայն նոր, արդյունավետ միջազգային կառույցի ստեղծումը կարող է փրկել մարդկությանը կործանումից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու և ամրապնդելու համար ստեղծվեց ՄԱԿ-ը, որի կազմում ընդգրկված էին հակահիտլերյան կոալիցիայի մասնակից երկրների ղեկավարները։ Որոշ ժամանակահատված, մինչև ԱՄՆ-ում իշխանության եկավ դերասան Ռեյգանը, որը փլուզեց Խորհրդային միությունը հայրենական թալանչիների միջոցով, նրանց հաջողվում էր քիչ թե շատ գլուխ հանել իրենց առաքելությունից»։

Դրանից հետո կազմակերպությունն, իր խոսքերով, ի ցույց դրեց իր տկարությունը․ «Բայց ցանկացած, նույնիսկ փակուղային իրավիճակից հնարավոր է ելք գտնել։ Նախ՝ անհրաժեշտ է ստեղծել նոր կառույց՝ ըստ տարածաշրջանների, ոչ ավելի, քան 17-18 մշտական առաքելություններով, որում կընդգրկվեն գերտերությունների և տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներ։ Օրինակ՝ Հարավկովկասյան տարածաշրջանում կառույցի գտնվելու վայրը, կարող է լինել, ասենք, Թբիլիսին։ Նման կետեր կստեղծվեն տարբեր տարածաշրջաններում՝ կովկասյան, աֆրիկյան, եվրոպական, լատինաամերիկյան և այլն։ Ամենակարևորը՝ այն գերտերությունները, որոնց Աստված ինքն է տվել աշխարհում խաղաղությունը պահպանելու հնարավորություն, կլինեն վստահելի երաշխավորներ և պատասխանատուներ տվյալ տարածաշրջանի անվտանգության համար։ Բոլոր որոշումները կկայացվեն տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ։

Փոքր պետություններին կերաշխավորվի ամենակարևորը՝ կայուն խաղաղությունն ու անվտանգությունը։ Նրանք իրենց երևակայական անկախությամբ, շնագայլերի պես ստիպված չեն լինի այս ու այն կողմ վազել հովանավորներ գտնելու համար, իսկ մի ճամբարից մյուսը նետվելու քաղաքականությունը կկորցնի իր արդիականությունը։ Գերտերությունները նաև տարածաշրջանի երկրների բնակչության համար պետք է ապահովեն և երաշխավորեն նրանց մշակույթի, լեզվի, ինքնության և ազգային ավանդույթների պահպանումը։ Այս ամենը կամրագրվի կառույցի կանոնադրության մեջ։ Եվ հավատացեք, բոլորին տրված չէ լինել մեծ պետություն ու ժողովուրդ, պետք է կարողանալ հանդուրժող լինել փոքր երկրների նկատմամբ։ Ինչ վերաբերում է այլ հարցերին՝ զորքերի քանակ, ֆինանսավորում և այլն, սա հետագա համատեղ քննարկման թեմա է։ Վստահեցնում եմ ձեզ, որ ֆինանսական հրեշները հարյուր անգամ ավելի շատ, քան մոլորակի ողջ բնակչությունը միասին վերցրած և, ըստ իրենց չափանիշների, օրինական են «լափում»: Սա միակ ճանապարհն է կայունացնելու իրավիճակը ողջ աշխարհում։ Իսկ ստեղծելով որոշակի դաշինքներ ու միություններ, գործն առաջ չի գնա։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց ուկրաինական դրաման բոլորին փրկվելու հնարավորություն տվեց՝ «նետվելով այրվող տան պատուհանից»։ Չպետք է մոռանալ, որ միջուկային հրթիռները կազմ–պատրաստ են , իսկ իրերի նման դասավորության դեպքում հաղթողներ չեն լինի․ այս ճակատամարտում մարդկությունը կպարտվի Սատանային:

Սատանայի հայեցակարգն է՝ բաժանիր որ տիրես։ Ես առաջարկում եմ հետևյալը․ միավորիր և թագավորիր։ Հետևաբար, հիմա մենք հնարավորություն ունենք միավորելու այն երկրները, որոնք ծնկի չեն գալիս Մամոնայի առաջ։ Մենք էլ հնարավորություն կունենանք վերադարձնելու մեր կորսված համամարդկային արժեքները։ Միայն մարդկային խելքն ու արժեքները՝ սկսած հայրենիքի, ընտանիքի հանդեպ սիրուց, ենթակա չեն պատժամիջոցների և առգրավման։ Իսկ այն պետությունները, որոնք ցանկանում են հարգանք վաստակել, պետք է աշխարհին ներկայացնեն ոչ թե իրենց նյութական բարիքները՝ բանկերը, նավթը, գազը, այլ մարդկային կապիտալը։ Միայն այդ դեպքում աշխարհը կփրկվի»»,-եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում