Tuesday, 14 05 2024
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի

Ասում էին՝ ուշքները գնում է Վանաձորի համար, բայց հիմա ամեն կերպ խանգարում են քաղաքի շենացմանը

Երեկ Վանաձորում ավագանու նիստը դարձյալ չկայացավ քվորում չլինելու պատճառով։ «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների ավագանու անդամները չներկայացան նիստին։ Օրակարգում, սակայն, կարևոր հարցեր էին ընդգրկված՝ համայնքի բյուջեն և այս տարվա սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասին հարցն էր, որով նախատեսվում էր շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնել, մասնավորապես նախատեսվում էր հիմնանորոգել և նորոգել մի շարք փողոցներ, կառուցել մանկապարտեզներ, վերանորոգել բնակելի շենքերի տանիքներ և այլն։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ավագանու չկայացած նիստին, նշեց, որ ինքը հավատում էր  «Հայաստան» դաշինքի և «Հայրենիք» կուսակցության հայրենասիրությանը, բայց հերթական անգամ իրենք իրենց իրական դեմքը ցույց տվեցին, և նիստը չկայացավ։

«Ամեն անգամ իրենք կարող են բարձրագոչ հայտարարություններ անել, բայց կոնկրետ գործ անելու ժամանակ, ինչպես միշտ, իրենք իրենց հեռու են պահում։ Իրենց համար անձնական շահն ավելի վեր է, քան համայնքային շահը։ Նիստի  օրակարգում Վանաձոր խոշորացված համայնքը սարքել-չսարքելու հարցն էր, սա աննախադեպ բան էր, և մենք չօգտվեցինք դրանից»,-ասաց մարզպետը։

Խաչատրյանը նշեց, որ իրենց քաղաքական թիմի կողմից պատրաստ են ցանկացածի հետ համագործակցել՝ ի շահ Վանաձորի և վանաձորցու, բայց պարզվեց, որ իրենք պատրաստ չեն։

«Ես սա չեմ ասում, որ թևաթափ լինեն մարդիկ, ո՛չ, կգտնվեն  այլ ձևեր և հնարավորություններ, ուղղակի այստեղ ժամանակի խնդիրն է, որ ավելի երկարում է»,-ասաց նա։

Թեև բյուջեի հաստատումն անորոշ ժամանակով հետաձգվեց, սակայն սուբվենցիոն և այլ ծրագրեր իրականացնելու համար պարտադիր չէ, որ ավագանին հաստատի, օրինակ՝ պայմանականորեն, եթե անցյալ տարի մանկապարտեզ են վերանորոգել, կարող են մանկապարտեզ կառուցել՝ նշելով, որ այս պահին գոմարը չեք տալու, այլ մեկ տարի հետո կլինի, և եթե շինարարն այդ պայմաններին համաձայնվի, կիրականացվեն։ Եվ սա օրինակներից մեկն է։

«Նորից եմ կրկնում, այնպես պետք է անենք, որ քաղաքը կառուցենք, շենացնենք, և որևէ նեղ խմբակ, որ գործում է իր շահերից ելնելով, մեզ չի կարող խանգարել։ Նրանք անընդհատ ասում է, որ ուշքներս գնում է մեր պետության համար, նույնիսկ քարոզարշավի ժամանակ ասում էին, որ կապ չունեն որևէ քաղաքական ուժի հետ, բայց 45 օր Ֆրանսիայի հրապարակում ասֆալտի վրա Արցախն էին «փրկում», ասում էին՝ ուշքները մեր քաղաքի համար գնում է, բայց եղավ այն, ինչ եղավ»,-ասաց Արամ Խաչատրյանը։

Հարցին՝ եթե շարունակ բյուջեն չհաստատվի, ինչ կլինի, մարզպետը նշեց, որ նախորդ հաստատված բյուջեով են գործունեություն իրականացնում, որևէ խնդիր այս առումով չկա. «Օրինակ՝ Ստեփանավան քաղաքը, Թումանյան համայնքը, տարիուկես ավագանի չեն ունեցել, բայց այնպես չէ, որ այնտեղ հնարավոր չի եղել աշխատանքներ իրականացնել։ Իհարկե, լինելով նախկինում ավագանու անդամ, շատ եմ կարևորում ավագանու ինստիտուտը։ Սա շատ կարևոր է, ափսոսում եմ, որ այդ մարդիկ այդպես էլ չեն հասկանում որն է իրենց առաքելությունը»։

Ի դեպ, քաղաքապետի պաշտոնակատար Արտավազդ Փելեշյանին էլ չհաջողվեց ավագանուն համախմբել, թեև իշխանությունն այս առումով կարծես թե մեծ հույսեր ուներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում