Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մեկնարկել է Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովը:

Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լայտինենը կարևորեց համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության աշխատանքներում: «Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկը մարդկային կապիտալն է: Մենք շարունակում ենք աջակցել աշխատուժի զարգացմանը, քանզի զարգացած և մրցունակ մարդիկ են, որ թույլ են տալու երկրին ամբողջապես օգտագործելու տնտեսական ներուժը»,-ասաց նա:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին էլ կարևոր համարեց ակտիվ համագործակցությունը: «Մենք այստեղ ենք աջակցելու զբաղվածության խթանմանը Հայաստանում: Գիտենք, որ այս խնդիրը եղել է այս տարիների ընթացքում: Մենք տեսնում ենք շատ ավելի մեծ գործազրկություն երիտասարդության, կանանց և աղջիկների շրջանում: Մենք հավատացած ենք, որ միջազգային գործընկերների և ՀՀ կառավարության ջանքերը կուղղվեն ներկա խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հիմքում երիտասարդներն են: Սա այն ծրագրերից մեկն է, որը կերտում է ապագա: «Այսինքն՝ մենք ձևավորում ենք մարդ, որը պետք է մտածի, ստեղծագործի, դիմանա ապագա մարտահրավերներին»,- ասաց նա:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ-ՀԱՅԱՍՏԱՆԻ կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ նպատակ ունենալով ընդլայնել երիտասարդների և կանանց աշխատանքային հմտությունների զարգացման հնարավորությունները՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև խթանել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում վերջիններիս աշխատանքի հնարավորությունները:

Ծրագիրն առաքելություն ունի իրականացման 5 տարիների ընթացքում ՀՀ մարզերի 15-29 տարեկան 10 000 երիտասարդի տրամադրել աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններ և նրանցից 7 000-ի համար ապահովել բարելավված աշխատանքային հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում