Ուկրաինայի իրադրությունը որոշակի փուլում կարող Է տոկունության մրցություն դառնալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, կարծիք Է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Ես կարծում եմ, որ որոշակի փուլում կանցնեն սպասողական մարտավարության. հարկավոր Է նայել, թե ռուսներն ինչպիսի կորստի կկարողանան դիմանալ եւ ինչին պատրաստ կլինի դիմանալ Եվրոպան»,-Բայդենն ասել Է լրագրողներին: «Դա այն հարցերից մեկն Է, որը քննարկվելու Է Իսպանիայում (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում)»,-հավելել Է նա: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Մադրիդում, 2022 թվականի հունիսի 29-30-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: