Երկուշաբթի օրը Սոֆիայի մաքսային պահեստից գողացվել է մոտ 320կգ ոսկի, 20կգ արծաթ եւ մեկ կիլոգրամ պլատին. ասվում է Բուլղարիայի ներքին գործերի նախարար Ցվետանա Ցվետանովայի հայտարարության մեջ: ՆԳՆ տվյալներով, թանկարժեք մետաղների խոշոր խմբաքանակ առգրավվել էր օգոստոսին, երբ այդ խմբաքանակն Բուլղարիայից Թուրքիա ապօրինաբար անցկացնելու փորձ էր արվել:
Ոսկին մաքսային պահեստում պահվում էր՝ որպես իրեղեն ապացույց: Ոստիկանությունը քննում է բոլոր հանգամանքները: