Հունիսի 21-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել Է Հոնսյու կղզու Յոկոսուկա քաղաքից (բնակչությունը շուրջ 428 հազար մարդ) 871 կիլոմետր դեպի հարավ – արեւելք:
Օջախն ընկած Է եղել 40 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների եւ ցունամի սպառնալիքի մասին տվյալներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































