Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ հունիսի 21-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Նա նշեց, որ Գայանե Եղիազարյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին: Վերջինս դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազրությունները դադարեցնելու մասին: