ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Կիևից առաջարկներ է ստացել ռազմական գործողությունները միայն նոր տարածաշրջաններով սահմանափակելու և տարածքների խորքում միմյանց հասցվող հարվածները դադարեցնելու վերաբերյալ
«Կիևն առաջարկում է մարտական գործողությունները սահմանափակել 4 տարածքներով` Դոնեցկ, Լուգանսկ, Խերսոն և Զապորոժիե։ Անձնակազմի աղետալի դեֆիցիտի պայմաններում Ուկրաինայի զինված ուժերը, ըստ երևույթին, կարծում են, որ դա կարող է փրկություն լինել իրենց համար: Սակայն կիևյան ռեժիմին փրկելը մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք մտադիր ենք անվտանգության գոտի կառուցել Սումիի և Խարկովի սահմանային շրջանների երկայնքով։ Ուկրաինան տարածքով կվճարի Կուրսկի մարզ ներխուժման համար»։
ՌԴ նախագահի խոսքով. «Ռուսական ուժերի գլխավոր խնդիրը Դոնբասի և Նովոռոսիայի վերջնական ազատագրումն է»։







































