Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռուբեն Վարդազարյան—Գագիկ Ջահանգիրյան զրույցի ձայնագրությունը չէի լսել։ Ընթացքում լրագրողներ էին զանգահարում ու կարծիք խնդրում։ Ասելիք չունեի։ Եկա տուն ու լսեցի։ Տխուր տպավորություն էր։ Իմ կյանքն այնպես է դասավորվել, որ հաճախ եմ եղել հատուկ ծառայությունների թիրախում։ Ինձ գաղտնի ձայնագրել են, ինձ գործակալներով են շրջապատել, ինձ գաղտնալսել են` ես դա բնական համարելով հանդերձ երբեք չեմ կարողացել հասկանալ մարդուն, որը գնում է քեզ հետ ճաշելու ու քեզ գաղտնի ձայնագրում է։ Չեմ կարողացել հասկանալ մարդուն, ով մտերմանում է քեզ հետ, որ քո վրա մատնագրեր գրի։ Մի խոսքով՝ մատնիչներին ու գաղտնի գործակալներին, չիկարելիի սահմանն անցնողներին երբեք չեմ հասկացել։
Վարդազարյանի արարքն ինձ մոտ ահա այսպիսի մտքեր առաջացրեց։










































