19-ամյա Նիկոլաս Ալեգրան, ով հանդիսանում է iOSօպերացիոն համակարգերով աշխատող սարքեր «կոտրող» թիվ մեկ մասնագետը, փորձաշրջան կանցնի Apple ընկերությունում: Այս մասին հայտարարել է ինքը` Ալեգրան, որը համացանցում հանդես է գալիս Comex մականունով, և այդ նորությունը նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա պատմել է, որ Apple-ում փորձաշրջան կանցնի սեպտեմբերի սկզբին: Ինչքան կերկարաձգվի նրա փորձաշրջանը և ինչ է մտնելու նրա պարտականությունների մեջ, դեռ չի մանրամասնել: Ալեգրան ստեղծել է JailbreakMe և Spirit գործիքները՝ iPhone, iPad и iPod touch-ը «կոտրելու» համար: «Ջեյլբրեյք» ասելով՝ մասնագետները հասկանում են Apple ընկերության սարքերի օգտագործումն՝ առանց լիցենզիոն իրավունքի:
jailbreakme.comկայքումԱլեգրայի անունից տեղադրվել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ես փնտրում եմ աշխատանք կամ փորձաշրջան անցնելու հնարավորություն, որտեղ ես կարող եմ ստեղծել իսկապես հրաշալի մի բան: Եթե Ձեզ դուր է գալիս այս կայքը, ինչու՞ չուղարկել ինձ նամակ»:
JailbreakMe առաջին տարբերակը դուրս է եկել 2007-ին: Մի քանի տարիների ընթացքում այս ծրագրի հեղինակը պահպանում էր իր անանունությունը: Ալեգրայի մասին տեղեկություններ սկսեցին հայտնվել այն բանից հետո, երբ նա այս տարվա օգոստոսի 1-ին հարցազրույց էր տվել Forbes ամսագրին: Մասնավորապես, Ալեգրան ասել է, որ ինքը 19 տարեկան է, ապրում է ծնողների հետ Նյու Յորք նահանգում և սովորում է Բրաունի համալսարանում:









































