Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումների շարքում նախատեսվում է կատարել Մատենադարանի նոր մասնաշենքի պաշտոնական բացումը։ Նոր մասնաշենքը 3 անգամ գերազանցում է Մատենադարանի ներկայիս շենքին։ Այն դառնալու է ոչ միայն մատյանների պահոց, այլև գիտահետազոտական ինստիտուտ։
Ըստ շենքի գլխավոր ինժեներ Հունան Կոսդանյանի՝ շենքը կառուցվել է ճարտարապետության նորագույն ստանդարտներով և ապահովության և ինժեներական տեսակետից իդեալական վիճակում է գտնվում։
Հիշեցնենք, որ նոր մասնաշենքը կառուցվում է 2009 թվականից՝ բարերարի ֆինանսական առաջկցությամբ։ Շենքի կառուցման համար ծախսվել է մոտ 20 միլիոն դրամ։
Շենքի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։