Monday, 27 07 2026
15:50
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել
15:30
Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով երկրորդ անձն է ձերբակալվել
15:10
Իրանն ու Հյուսիսային Կորեան փաստացի ներգրավված են պատերազմում. Զելենսկի
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
14:50
Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 1.1 տրիլիոն դրամ
14:30
Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար

Միջազգային հարթակներում հայկական ներկայությունը չափազանց կարևոր է. Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին: Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Շատ կարևոր է, որ Ռուսաստանում հայկական մշակույթի օրերը մեկնարկել են մեր լավագույն կոլեկտիվներից մեկի՝ դասական չափանիշներին մշտապես հավատարիմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության անձնագրերից մեկն իր ֆիլհարմոնիկ նվագախումբն է: Մեր նվագախմբի կատարողական որակը մեզ թույլ է տալիս հպարտանալ միջազգային հարթակում: Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ա. Խզմալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է հայ-ռուսական մշակութային առնչություններին, նշել, թե որքան խորն են այդ հարաբերությունները: Ըստ նրա՝ հայկական մշակույթի բազմաթիվ ոլորտներ և ճյուղեր զարգացել են ռուս գեղարվեստական կրթության ազդեցությամբ:

Թամանյանը, Սպենդիարյանը, Խաչատրյանը և այլք այդ մշակույթի անմիջական կրողներն եղել: Մյուս կողմից նա նաև մատնանշել է ռուս լավագույն մտավորականների՝ հայ մշակույթի հանդեպ բացառիկ վերաբերմունքը, որն արտահայտվել է թե՛ գիտական հրատարակությունների, թե՛ թարգմանությունների ու հետազոտական աշխատանքների տեսքով:

Այս համատեքստում պատահական չեն համերգի ընթացքում Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումները: Արա Խզմալյանի գնահատմամբ՝ «Հերոսական բալլադը», որը ևս հնչել է համերգի ընթացքում, հետպատերազմյան որոշակի բարոյահոգեբանական մթնոլորտում կատարել է իր դերը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթը Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում.

«Այս առումով լիովին կատարեցինք մեր առջև դրված խնդիրները»:

Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:

«Պայմանավորված վերջին իրադարձություններով՝ մշակույթի ոլորտում միջգերատեսչական խորքային հարաբերությունները կարծես թե ընդհատվել էին: Դրանք նոր փուլ մտան, երբ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական այցով եղավ Մոսկվայում, հանդիպեց գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի հետ: Սա, ըստ էության, ազդակ եղավ՝ տեղակալների մակարդակով քննարկելու հայ-ռուսական մշակութային հարաբերությունների օրակարգը»,- ասել է Ա. Խզմալյանը:

Երկու երկրների գործընկերները քննարկել են առաջիկայում միջպետական հնարավոր ծրագրերը, այդ թվում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ռուս հոգևոր մշակույթի օրերի անցկացման վերաբերյալ մանրամասները, պատվիրակության մոտավոր կազմը, ծրագրի նախնական բովանդակությունը, որը շուտով հայտնի կդառնա:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ հանդիպումը կարևորվել է նաև ռուս մշակութային հանրությունից ակնկալիքները ներկայացնելով՝ առաջին հերթին գեղարվեստական կրթության ոլորտում:

«Մանիլովայի հետ հանդիպմանը ներկայացրել եմ մեր ակնկալիքները: Խոսքն հիմնականում վերաբերում էր ինչպես արվեստի բուհերում հայ ուսանողների հնարավոր կրթությանը, այնպես էլ թատրոնի, երաժշտության, կերպարվեստի և այլ ոլորտներում ռուս գործիչներին, դասախոսներին մեր կրթական համակարգում ընդգրկելու հնարավորությանը: Պետք է նշել, որ արվեստի բուհերի միջև համագործակցության խորացման, գեղարվեստական կրթության գաղափարները ընդունվեցին մեծ ոգևորությամբ»,- համագործակցության հնարավոր զարգացումների վերաբերյալ երկկողմ քննարկումներն է ներկայացրել Ա. Խզմալյանը:

Նա ընդգծել է հայ-ռուսական համագործակցության արդյունավետ փորձը նաև հին ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման ոլորտում: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարին միջազգային համագործակցությունը դինամիկ տեմպերով առաջ է գնում, որի նպատակն է միջազգային կարևոր և խոշոր հարթակներում ապահովել հայկական ներկայությունը: Արա Խզմալյանը, կարևորելով միջազգային հարթակներում հայկական կողմի մասնակցությունը, նշել է արդեն իսկ հաջողված նախադեպերն ու առաջիկայում կայանալիք միջոցառումները.

«Հիշենք, որ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում նշվել է Անրի Վեռնոյի հոբելյանը, մասնակցել ենք Վենետիկի Բիենալեին, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոները: Առաջիկայում «Հովեր» կամերային երգչախումբը կմասնակցի Գերմանիայում կայանալիք փառատոնին, որը կնվիրվի հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին»:

Արա Խզմալյանը, եզրափակելով խոսքը, ընդգծել է, որ միջազգային հարթակներում մասնակցությունը չափազանց կարևոր է և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, և՛ բարոյահոգեբանական առումներով: Ըստ նրա՝ անհրաժեշտ են տրամադրություն ստեղծող միջոցառումներ թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում, որոնց էլ ծառայում է մշակույթը:

Նշենք, որ նախարարի տեղակալը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում