Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Լրագրող Անի Գևորգյանը Ալեն Սիմոնյանին պետք է վճարի 257 հազար դրամ և հերքում հրապարակի. Դատարանը վճիռ է կայացրել

Մեկ տարի առաջ ԱԺ փոխնախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել լրագրող Անի Գևորգյանին հերքել իր մասին զրպարտչական տվյալների հրապարակումը: Սիմոնյանը 2 մլն դրամի նյութական պահանջ էր ներկայացրել՝ որպես զրպարտելու համար փոխհատուցում: Ապրիլի 14-ին իմքայլական պատգամավորները խորհրդարանում հոտնկայս ծափահարել էին Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո Ալեն Սիմոնյանը ճեպազրույց էր ունեցել լրագրողների հետ, ինչը բավականին լարված էր անցել հատկապես լրագրող Անի Գևորգյանի հետ: Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե նա ներկայացնում է քաղաքական ուժ, ապա հորդորել էր հանգստանալ՝ նշելով, որ կգնահատեն իր աշխատանքը: Այս ճեպազրույցից հետո համացանցում որոշ օգտատերեր տարածել էին Անի Գևորգյանի ու նրա անչափահաս որդու լուսանկարները: Ֆեյքային այս հարձակումը լրագրողը կապել էր Ալեն Սիմոնյանի հետ ու իր հրապարակային հարցազրույցներում հայտնել, որ ներքին համոզմունք ունի, որ այդ ամենը կազմակերպվել է Ալեն Սիմոնյանի կողմից:

Դատարանը հայցը բավարարելն է մասնակի: Մասնավորապես, դատարանի որոշման մեջ ասվում է.

«1. Ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին, բավարարել մասնակի։

  1. Պարտավորեցնել Պատասխանող՝ Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից կատարված արտահայտությունը՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում պատվիրելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»:
  2. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում:
  3. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
  4. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
  5. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀԿ ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում