Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը. Սաղաթելյանը՝ վրանները հանելու մասին

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահեցում է, որ ընդդիմության «Դիմադրություն» շարժման հետքայլի մասին լուրերն ընդամենը խոսակցություններ են, իրենք պայքարը շարունակում են, թեև Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշումը հեշտ չի եղել ընդունել, սակայն իրենք պատասխանատու են շարժման վերջնարդյունքի համար: Սաղաթելյանն այս մասին ասաց հրավիրված ասուլիսում:

Ըստ Սաղաթելյանի՝ «Դիմադրություն» շարժումն անցնող ամիսների ընթացքում լուրջ ձեռքբերումներ է ունեցել, սակայն գլխավոր խնդիրը դեռ շարունակում է մնալ չլուծված: «Դրա համար անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության նոր մոտեցումներ: Շարժումը պետք է տարածենք ամբողջ Հայաստանով մեկ, լինի ճյուղավորված, ունենանք նաև մարզային կառույցներ: Շարժումը պետք է իր օջախները ձևավորի Արցախում և սփյուռքում, դրա բոլոր նախադրյալներն արդեն կան»,-ասաց Սաղաթելյանը:

Շարժման դադար վերցնելու, հետքայլի մասին լուրերին անդրադառնալով՝ նա վստահեցրեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են: Խոսելով Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին՝ նա ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը: Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում ընդունելու հարցը: Մեր խնդիրը ոչ թե վրաններով ցույց տալն էր մեր վճռականության մասին կամ ինչ-որ շրջանակների ինչ-որ բան ապացուցելը, այլ այս պայքարն արդյունավետ կազմակերպելը և վերջնական արդյունքի հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար»:

Անդրադառնալով այն քաղաքացիներին, որոնք մտածում են, որ վրանները հանելուց հետո պայքարը կթուլանա, կնահանջի, նա ասաց, որ 1-2 օր հետո կհամոզվեն հակառակում: Ըստ նրա՝ իրենց պայքարը շարունակվում է, պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով: Եթե կգա ինչ-որ փուլ, որ կորոշեն, որ այդ վրաններն իրենց անհրաժեշտ են, ապա վստահեցնում է, որ որևէ կաշկանդում չունեն:

Սաղաթելյանը նաև նշեց, որ օգոստոսից հետո վարչապետին անվստահություն հայտնելու գործիքակազմ են ունենալու. «Այս գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այն ժամանակ, երբ դրա հաջողության հասնելու համար բավարար և ամբողջական հիմքեր կլինեն»,- ասաց նա:

Իսկ վարչապետի հավանական թեկնածուի հարց ընդդիմությունը դեռ չի քննարկել:

Անդրադառնալով հարցին, որ իշխանական խմբակցությունը քննարկում է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարց՝ նա ասաց, որ այդ մանդատներն իրենց տվել է ժողովուրդը, 270 հազար քաղաքացի իրենց քվե է տվել:

«Այսօր ժողովրդի, Հայաստանի կենսական շահերի օրակարգը փողոցում է: Այսօր մեզ մանդատ տված ժողովուրդը մեզանից ունի այդ ակնկալիքը: Այսօր մեր և իրենց օրակարգերը, այսինքն՝ խորհրդարանի ու փողոցի, շատ տարբեր են ու չեն հատվում: Մենք հստակ հայտարարել ենք՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,-ասաց նա:

Եթե լինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն ընդդիմության հայտարարած օրակարգերը, իրենք կլինեն խորհրդարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում